Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀԲԸՄ-ին հիմնադրման 110-ամյակի կապակցությամբ

SOCIETY

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի առիթով կազմակերպված գալա ընթրիքին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել ՀԲԸՄ անդամներին և միջոցառման բոլոր մասնակիցներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Գործունեությունը սկսելով նախորդ դարի սկզբին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իր 150 տեղական կազմակերպություններով 110 տարի կատարեց, և վստահ եմ՝ շարունակելու է կատարել անփոխարինելի գործունեություն: Եթե ես հիմա սկսեմ թվարկել բոլոր այն ծրագրերը, իրականացված գործունեությունը, ապա գրեթե ոչինչ ասած չեմ լինի: Անփոխարինելի բառը, կարծում եմ, շատ ճիշտ բնութագիրն է այն գործունեության, որ մի խումբ մարդիկ կարողացան իրականացնել ճիշտ ժամանակին, գտնել այն ճիշտ ճանապարհը, որով մեծ նպաստ բերեցին ինչպես հայապահպանությանը, այնպես էլ անկախ Հայաստանի, ընդհանրապես, հայ ժողովրդի լինելիությանը: 

Ի՞նչն է Բարեգործական ընդհանուր միության և մնացած բոլոր կառույցների տարբերությունը. իմ կարծիքով, առաջին հերթին այս մարդիկ՝ լինեն կենտրոնական վարչության ներկայացուցիչներ, թե պարզապես անդամներ՝ բարեգործներ, երբեք որևէ ակնկալիք չեն ունեցել և շարժվել են, առաջ են գնացել բարեգործության շատ պարզ կանոններով` երբեք չեն ակնկալել, որ որևէ մեկը պետք է իրենց երախտագիտություն հայտնի բարեգործության համար և երբեք միտք չեն ունեցել իրենց բարեգործությամբ հագուրդ տալու անձնական ինչ-ինչ նկրտումների: Նրանք երբեք որևէ խնդիր, որևէ առիթ չեն փնտրել սահմանափակելու մեզ համար կենսական անհրաժեշտություն ունեցող իրենց գործունեությունը: Երբեք որևէ խնդիր չեն ունեցել որևէ իշխանության հետ: Սա չափազանց կարևոր հանգամանք է»,-իր խոսքում նշել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունն անշահախնդիր բարեգործ է և հենց այդ մոտեցմամբ է իրականացնում Հայաստանի և հայության զարգացման ծրագրերը: Նախագահը մաղթել է ՀԲԸՄ-ին՝ նվիրատուների առատություն և առատաձեռնություն, անդամների ստվարություն: Հ անրապետության Նախագահը ցանկություն է հայտնել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հավերժ պահանջված լինի և մշտապես կարողանա կատարել իր առաքելությունը:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունից ակնկալիքների մասին, նշելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շատ ավելի հայաստանակենտրոն դառնա, ինչից կշահեն և՛ Բարեգործական ընդհանուր միությունը, և՛ նրա բոլոր շահառուները: ՀՀ Նախագահը ցանկություն է հայտնել նաև, որպեսզի Միությունն իր միջոցների մի հիմնական մասը պահի կայուն ֆինանսական համակարգ ունեցող Հայաստանում` դրանով ավելի շատ շահ ստանալով և այդպիսով ավելացնելով բարեգործության ծավալները: «Ցանկանում եմ, որպեսզի բոլորիս ձգտումները լինեն համահունչ: Ցանկանում եմ, որ աշխատանքից ազատ ժամերին մենք վիճենք զարգացման ճանապարհների մասին: Ցանկանում եմ, որպեսզի բոլորս համարենք, որ անկախ նրանից՝ մենք Նախագահ ենք, թե այլ պաշտոնյա, մենք գործարար ենք, թե նվիրատու, բոլորս համարենք, որ դա մեր ծառայությունն է, մեր շնորհակալությունն ու երախտագիտությունն է մեր ժողովրդին, որ մեզ ծնել է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և մաղթել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը մեծ շուքով տոնել 200-ամյակը և հետագա հոբելյանները:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League