Եվրոն դոլարի նկատմամբ խիստ նվազել է Իտալիայի հանրաքվեից հետո
ECONOMICSԵվրոն դոլարի նկատմամբ խիստ նվազել Է Իտալիայում կայացած հանրաքեի նախնական արդյունքների հայտարարումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել Է խորհրդարանական բարեփոխման հարցի շուրջը հանրաքվեում կրած պարտությունը եւ հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին:
Այդ հայտարարությունից հետո եվրոպական արժույթի անկումը շարունակվել Է: Որոշ ժամանակ եվրոյի փոխարժեքը կազմել Է 1,05 դոլար՝ հայտնվելով 2015 թվականից ի վեր ամենացածր մակարդակում:
Արժութային շուկայի վերլուծաբան Քեթլին Բրուքսի կարծիքով՝ թեեւ շուկաները նյարդայնություն են ցուցաբերում վերջին նորությունների առնչությամբ, խոսքն առայժմ չի վերաբերում «անդունդն ընկնելուն»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



