Ավտովթար Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին. վիրավորներից մեկը 12-ամյա երեխա է
SOCIETYԵղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երեք անձ հիվանդանոց է տեղափոխվել:
Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, ժամը 17:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 6 մետր) եւ կողաշրջվել (վարորդ՝ 37-ամյա Ս. Ա.):
Ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղեւորներ՝ 34-ամյա Ն. Հ.-ը, 32-ամյա Զ. Բ.-ը եւ 12-ամյա Լ. Չ.-ը տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գանահատել են միջին ծանրության:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



