Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Արամ Աթեշյանը Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկի անհետացման գործով հարցաքննվել է որպես վկա․պարզաբանում ՔԿ-ից

SOCIETY

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկի անհետացման գործով հարցաքննվել է որպես վկա. Tert.am-ի հարցմանը` արդյոք Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը ներգրավվա՞ծ է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկի անհետացման գործում, այս  պատասխանն է ստացվել ՀՀ քննչական կոմիտեից:

Նշենք, որ Tert.am-ը քննչական կոմիտե հարցումն ուղարկել էր այն բանից հետո, երբ «Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե «սկանդալային փաստեր» ունի Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշել էր, որ կասկածում է, որ Պոլսո պատրիարքարանում Այվազովսկու նկարներից պակասորդ կա, և պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը փորձել է դա լրացնել՝ ուրիշից ծովանկարչի նկարներից մեկը գնելով:  Ըստ ենթադրության՝ նա կապվել է նկարի տիրոջ հետ, հայտնել, թե ցանկանում է գնել նկարը, և երբ նկարը բերվել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, նա զանգել է իրավապահ մարմիններին, ասել, թե նկարը գողացել են պատրիարքարանից:

Հատուկ քննչական կոմիտեի պատասխան նամակում, մասնավորապես, նշված է, որ 2014 թվականի նոյեմբերի 10-ին Պոլսո Հայոց պատրիարքարանից ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2005 թվականին Ն․Ս․ Տ․ Մեսրոպ Բ․ պատրիարքը նույն ոճով այլ նկար պատրաստելու համար մի անծանոթ անձի հանձնել է Պատրիարքարանի հավաքածուում գտնվող Արամ Խաչատուրյանի կողմից 1903 թվականի հոկտեմբերի 20-ին նկարված Եպիսկոպոսի յուղաներկ նկարը, որն այլևս չի վերադարձվել պատրիարքարան:  

Հաղորդման հիման վրա պատրաստված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, նույն եպիսկոպոսի դիմանկարով անստորագիր յուղաներկ նկարը ներկայացնելով որպես աշխարհահռչակ հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկու կողմից նկարված նկար, փորձել է այն վաճառել Պոլսո Հայոց Պատրիարքարանին:

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2014 թվականի նոյեմբերի 20-ին  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

ՔԿ տեղեկացմամբ՝  Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը նշված քրեական գործով հարցաքննվել է որպես վկա: Պատասխանում նաև նշված է, որ կտավի հեղինակին և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով նշանակվել է դատամշակութաբանական, դատափաստաթղթաբանական, դատանյութագիտական և դատաձեռագրաբանական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՌԴ իրավասու մարմիններին, որի եզրակացությունը դեռ չի ստացվել:

Նշենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեն Tert.am-ի հարցմանն ի պատասխան նախ հայտնել էր, որ Արամ Աթեշյանը՝ Հովհաննես Այվազովսկու նկարներից որևէ մեկի անհետացման գործում ներգրավված չէ, որոշ ժամանակ հետո միայն, զանգել և հաստատել են Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի ներգրավվածությունը նշյալ գործում:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank