Ֆրանսիան 30 մլն դոլար է նվիրաբերել մշակութային ժառանգության օբյեկտներն ԻՊ-ից պաշտպանելու համար
INTERNATIONAL NEWSՖրանսիան 30 միլիոն դոլար է նվիրաբերել մշակութային ժառանգության օբյեկտները ռազմական հակամարտությունների ժամանակաշրջանում ավիրածություններից պաշտպանելու համար. այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Աբու Դաբիում կայացած գագաթնաժողովի ժամանակ:
Կայքը գրում է, որ սա առաջին քայլն է միջազգային հիմնադրամի ստեղծումից ի վեր, որի նպատակը «Իսլամական պետություն» և նմանատիպ այլ ահաբեկչական խմբավորումների ավիրածությունների կանխարգելումն է: Սկզբնական գումարը, որը մտադիր են հավաքել կազմակերպիչները, կազմում է 100 միլիոն դոլար:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



