Իտալիայում բացվել են սահմանադրական հանրաքվեի ընտրատարածքները
SOCIETYՏեղական ժամանակով ժամը 7:00-ին Իտալիայում բացվել է ավելի քան 61 հազար ընտրատարածք, որտեղ դեկտեմբերի 4-ին անցկացվում է սահմանադրական փոփոխությունների ժողովրդական հանրաքվե:
РИА Новости-ի հաղորդմամբ` քվեարկությանը պետք է մասնակցի հանրապետության մոտ 47 միլիոն քաղաքացի, ովքեր պետք է «այո» կամ «ոչ» ասեն երկրի հիմնական օրենքում առաջարկված փոփոխություններին:
Նշվում է, որ կառավարական օրինագիծն առաջին հերթին նախատեսում է Իտալիայի պետական իշխանության օրգանների համակարգում Սենատի դերի և գործառույթների փոփոխությունը: Օրինագիծն ազգային խորհրդարանում քննարկվելիս է եղել համարյա երկու տարի և վերջնականապես հաստատվել է ապրիլի 12-ին:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



