Գողության կասկածանքով բերման ենթարկված երիտասարդի մոտ թմրանյութ կար
SOCIETYՍեպտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, մի քրեական գործի շրջանակներում, գողության կասկածանքով, բերման ենթարկված, 23-ամյա Վրույր Ա.-ի խուզարկությամբ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները տաբատի գրպանից հայտնաբերել եւ առգրավել են կանեփանման զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրույր Ա.-ի հայտարարությամբ` նշված զանգվածը պատկանում է իրեն, 1 ամիս առաջ քաղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լեռնային արտադրամասի տարածքի վայրաճ կանեփի թփից` անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



