Կոլումբիայում առգրավել են 100 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ
SOCIETYEl Tiempo պորտալի փոխանցմամբ՝ Կոլումբիայում առգրավել են 100 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է կոլումբիական բանակի 5-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Խորխե Ումբերտո Խերեսը.
«Մենք հայտնաբերել ենք ավելի քան երկու տոննա կոկաին, որն ուղարկվում էր ԱՄՆ, Կանադա ու Մեքսիկա»։ Ապօրինի բեռը հայտնաբերվել է մայրաքաղաք Բոգոտայից ոչ հեռու գտնվող պահեստում։
Կոլումբիայի դատախազությունը հայտնել է, որ տեղում ձերբակալվել է հինգ մարդ, որոնք բոլորն էլ մեքսիկացիներ են և մասնակից են թմրանյութերի շրջանառությանը։
Կոլումբիայի իշխանությունները կարծում են, որ առգրավված բեռը պատկանել է մեքսիկական «Լոս Սետաս» կարտելին։ Կոլումբիան, Պերուն ու Բոլիվիան համաշխարհային «սև շուկա» կոկաինի հիմնական մատակարարներից են։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



