Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Ապակուսակցական կրթության հրատապությունը

ANALYSIS

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտնել է, որ «Բարձրագույն կրթության մասին օրենքում» ամրագրվելու է կետ, համաձայն որի պետական պաշտոնյաներն այլևս իրավունք չեն ունենալու դառնալ Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման խորհրդի անդամ։ Սա, ըստ էության, եզրաքարային կետ կարող է դառնալ բուհերի ազատականացման և բարձրագույն կրթության ոլորտում առողջ մթնոլորտի ձևավորման տեսանկյուններից։ Ըստ էության, մինչ այժմ հայաստանյան առաջատար բարձրագույն կրթական հաստատությունների կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդների ղեկավարներն են ընտրվել պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք։ Արդյունքում, կամա թե ակամա, բուհական միջավայրը անհարկի քաղաքականացվել է։

Հասկանալի է, որ պաշտոնյայի ներկայացվածությունը բուհի կառավարման խորհրդում ինքնաբերաբար սահմանափակում է հաստատության ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունները և բերում է նրան, որ բուհը պարզապես վերածվում է այս կամ այն կուսակցության գիծն իրականացնող մարմնի։ Նման իրավիճակը շղթայական ռեակցիայով հասնում է մինչև ուսանողական և գիտական խորհուրդներ, որոնք պարզապես ոչնչացնում են ուսանողության՝ որպես առանձին և անկախ հասարակական խավի ձևավորումը։

Պետք է արձանագրել, որ ուսանողությունն հասարակության այն հատվածն է, որն առավելապես պետք է ներգրավված լիներ երկրի կյանքում տեղի ունեցող հասարակական–քաղաքական գործընթացներում, սակայն միաժամանակ նաև փաստ է, որ հայաստանյան ներկայի ուսանողությունը պարզապես զրկված է սեփական դեմքից և սա առավելապես պայմանավորված է բուհերում պետական իշխանության չափից ավելի ներկայացված լինելուց։ Թերևս գաղտնիք չէ, որ ուսանողական կազմակերպությունները և ուսանողական խորհուրդները հանրապետականացված են և, ըստ էության, այս կազմակերպությունները տարբեր անհատների կողմից դառնում են ցատկահարթակներ քաղաքականություն մտնելու համար։

Չմոռանանք որ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը և բազմաթիվ այլ հանրապետական գործիչներ իրենց կարիերան սկսել են որպես ուսխորհուրդների նախագահներ։

Այս տեսանկյունից հնարավոր չէ և նպատակահարմար էլ չէ որևէ կերպ սահմանափակել ուսանողների քաղաքական գործունեությունը, ավելին` ուսանողությունը պետք է հնարավորինս ակտիվ լինի այս դաշտում, սակայն ներկայում կուսակցականացված ուսխորհուրդների առկայությունը մտորելու տեղիք է տալիս, որ այս կազմակերպությունները թիրախային են իշխանության կուսակցության համար, քանի որ անհրաժեշտության դեպքում իշխանությունն օգտագործում է այն որպես հավելյալ ռեսուրս։

Ուստի ուսանողությունը պետք է առավելագույնս ազատ լինի պետական իշխանության հնարավոր բոլոր ճնշումներից, քանի որ վերջիվերջո, հասարակական հենց այս խավից են դուրս գալու ապագայի պետական գործիչները, ովքեր ցանկալի է, որ ձևավորվեն ոչ թե կուսակցական կարիերիզմի արդյունքում, այլ իրական, այսպես ասած, մրցակցության պայմաններում։ Կընդունվի, արդյոք, ԿԳ նախարարի ներկայացրած դրույթը և կստանա այն օրենքի ուժ, պարզ կդառնա առաջիկայում, սակայն ակնհայտ է, որ ներկայացված հոդվածը պետք է լինի առաջին քայլը բուհական հաստատություններն ավելորդ կուսակցականացումից ապահովագրելու համար։

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026