Էրդողանն ու Մերկելը քննարկել են Սիրիայի խնդիրը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և, մի շարք այլ հարցերի հետ մեկտեղ, քննարկել Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում տիրող իրավիճակը: Կողմերն անդրադարձել են նաև կիպրական խնդրին, ինչի ընթացքում կանցլերը շեշտել է, որ կողմնակից է հարցի փոխշահավետ լուծմանը:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը Մերկելին հայտնել է, թե առավել մեծ ակտիվություն է ակնկալում Գերմանիայից՝ քրդական ահաբեկչության, Թուրքիայում հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը համարվող Ֆեթուլլահ Գյուլենի և եվրոպական համագործակցության հարցերի հետ կապված:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



