Թուրքիան Ասադին, այնուամենայնիվ, չի սիրում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, համաձայն «Ռոյթըրզ» գործակալության հաղորդման, Սիրիայում կրակի անհապաղ դադարի կոչով է հանդես եկել: Բեյրության մամլո ասուլիսի ընթացքում նա մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մոտ 600000 մարդկանց սպանության համար և հայտարարել, թե Ասադն այլևս չի կարող լինել Սիրիայի նախագահը:
Նույն աղբյուրի համաձայն՝ Չավուշօղլուն հայտնել է, թե իր երկիրն այս պահին բանակցում է ՌԴ–ի, Բեյրութի, Դամասկոսի, Թեհրանի հետ՝ փորձելով լուծում գտնել սիրիական խնդրի լուծման համար, ու թեպետ սկզբունքորեն բոլորը կողմ են կրակի դադարեցմանն ու հումանիտար օգնության բաշխման անհրաժեշտությանը, այդուհանդերձ, կողմերը խոր անհամաձայնություններ էլ ունեն:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



