Արտակ Դավթյանը ՀՀԿ նոր անդամների հանդեպ բացասական վերաբերմունքի մասին
POLITICSՏպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ համագումարից հետո շատ պատգամավորներ որոշել են այնուամենայնիվ զգուշավորություն ցուցաբերել: Նրանք կա՛մ այնքան «զբաղված» են, որ լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ չունեն, կա՛մ պարզապես «անհասանելի» են: ՀՀԿ–ական պատգամավորների այս վարքագիծն անշուշտ տարբեր պատճառների հետևանք կարող է լինել, բայց որ համագումարից հետո իսկապես կուսակցությունում նոր խմորումներ են սկսվել՝ միանշանակ է:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը Past.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ–ական պատգամավորները կարծես խուսափում են լրագրողների հետ շփվել, պատասխանեց, որ ինքը չի խուսափում, իսկ մյուսների մասին էլ ոչինչ չի կարող ասել: Հարցին, թե գուցե պատճառը կուսակցությունում ներքին որոշում է կայացվել՝ հեռու մնալ լրագրողներից, ՀՀԿ–ական պատգամավորը պատասխանեց. «Նման որոշում չկա: Ընդհակառակը, միշտ էլ ակտիվ ենք եղել, ու ես իմ մասին ասեմ, միշտ էլ հաճույքով եմ լրագրողների հետ շփվել ու շարունակում եմ շփվել»:
Անդրադառնալով խոսակցություններին, թե կուսակցությունում որոշակի լարվածություն է առաջացել ՀՀԿ–ին վերջերս անդամագրվածների ու նախկինների միջև, պատգամավորն ասաց, որ ինքը նորերին դեռևս չի ճանաչում և բնականաբար, նրանց մասին որևէ կարծիք հայտնել չի կարող:
«Ո՞վ կարող է ասել, որ 7000–ին էլ ճանաչում է: Հետևապես ոնց կարող է մարդ այդ 7000–ին կամ նրանց զգալի մասին չճանաչելով բացասական վերաբերմունք ունենալ նրանց հանդեպ: Դրանից առաջ էլ 150 հազար էին կուսակցությանն անդամագրվել, բայց լավագույն դեպքում նրանցից մի քանի հազարին է մարդ կարողանում ճանաչել»,– ասաց Ա. Դավթյանը:
Խոսելով Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ–ին անդամակցելու մասին պատգամավորն ասաց, որ վարչապետն իր հետ նոր շունչ ու նոր մոտեցումներ է բերել, իսկ հարցին, թե՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններն արդյոք չեն վերածվի մեկ դերասանի թատրոնի, Ա. Դավթյանը պատասխանեց. «Երբեք էլ ընտրություններն այդպիսին չեն եղել և եթե նախկինում նման ընտրություններ եղած լինեին, խորհրդարանում այսքան կուսակցություններ չէին լինի: Կարծում եմ, որ այն կուսակցությունները, որոնք ցանկություն ունեն միավորվելու՝ կմիավորվեն, իսկ որոնք ոչ՝ առանձին հանդես կգան: Դա արդեն իրենց գործն է, մենք ամեն դեպքում բոլորին էլ կրկին հարգանքով կվերաբերվենք»:
Նարե Գրիգորյան
1
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
2
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International F...
3
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
4
Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians
5
With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship



