Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Աննա Խաչատրյանը «Կարոտը» չի կարող սեփականացնել. Շուշան Պետրոսյանն անդրադառնում է կռվախնձոր դարձած երգին

LIFE

Asekose.am-ը գրում է.

««Կարոտը» Ազատ Հակոբյանի երգն է, որն առաջին անգամ լսել եմ Անի Քրիստիի կատարմամբ, հետո տեսել եմ Աննա Խաչատրյանի տեսահոլովակը,  ինչպես նաև լսել եմ  այդ նույնի երգը Վարդուհի Վարդանյանի մատուցմամբ. նրանք բոլորն էլ շատ լավ են կատարել: Երգի կյանքը շարունակական է լինում, երբ  այն ամեն անգամ նորովի է կատարվում, ի վերջո, ամեն մեկս մեր ձևով ենք այն երգել: Կարծում եմ, որ  Ազատ Հակոբյանի երգը սեփականացնելու կարիք չկա»,-Asekose.am-ին ասաց երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը` անդրադառնալով  «Կարոտ» երգը ներկայացնելուն:

Հիշեցնենք, որ  «Կարոտը» բավական երկար ժամանակ  կռվախնձոր էր Անի Քրիստիիև Աննա Խաչատրյանի միջև: Ուշագրավն այն է, որ Շուշան Պետրոսյանն օրերս համերգի ժամանակ նույնպես կատարել է տվյալ երգը, իսկ Աննա Խաչատրյանըպատահականությամբ կամ գուցե միտումնավոր հենց այդ օրը ֆեյսբուքյան իր էջում  տարածել էր իր «Կարոտը» տեսահոլովակը, կարծես թե, ակնարկելով, որ, այնուամենայնիվ, երգն իրենն է:  Ավելի ուշ արդեն լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում  Աննան հայտարարել էր հետևյալը. «Ինչ վերաբերվում է երգին, այո, բնականաբար, «Կարոտ»-ը իմ երգն է ու այդ առումով ինչ-որ մեկին հիշեցնելու կամ չհիշեցնելու հետ կապված խնդիր չունեմ: Հրապարակումս էլ Շուշանի ելույթից հետո ուղղակի համընկել է, կրկնվում եմ` ամսաթիվից ելնելով: Իրականում, եթե Շուշանին ցանկանայի ինչ-որ բան հասկացնել, հաստատ հրապարակայնորեն չէի անի դա, ես ուղղակի կզանգեի նրան ու կասեի այն, ինչ մտածում եմ, սակայն ես նման խնդիր չունեմ այս պարագայում»:

Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Աննա Խաչատրյանի այս մտքերը` նշելով, որ համաձայն չէ Աննա Խաչատրյանի` «իմ երգն է»  արտահայտության հետ.

«Վարդուհի Վարդանյանի քույրն էր ինձ դիմել`  խնդրելով ընտրել նրա երգացանկից որևէ մի երգ` հուշ-երեկոյին ներկայացնելու համար: Երգի մի տարբերակ առաջարկեց, որից հրաժարվեցի` ասելով, որ իմը չէ: Ապա առաջարկվեց «Կարոտը», ինչին էլ սիրով համաձայնվեցի, նույնիսկ կատակեցի` ասելով, որ շատ թիրախային երգ է, բայց  ես սովոր եմ նման բաների: «Կարոտը», առհասարակ, շատերն են երգել: Իմ պարագայում ես ոչ տեսահոլովակ եմ նկարահանել դրա հիման վրա, ոչ էլ այլ նման մի բան, թեպետ դրա իրավունքը կարող եմ ունենալ, եթե Ազատ Հակոբյանի հետ պայմանավորեցնեմ: Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված համերգից հետո էլ ինձ առաջարկել էին այդ երգը կատարել նաև Հանրային հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված երեկոյին: Ոչ մի արտառոց  բան չկա, մնացածն Աննա  Խաչատրյանի մենախոսությունն է, դա արտիստի կարծիք է: Ես կարծում եմ, որ երգի կյանքը երկարում, ամեն  անգամ  նորովի է  ծնվում, իսկ դա տեղի է ունենում ամեն մի նոր անդրադարձի ժամանակ:

Զրույցի ընթացքում Շուշան Պետրոսյանը հավելեց նաև, որ երգը մարդ կարող է համարել իրենը միայն այն ժամանակ երգ գնում է տվյալ երգը, իսկ Աննայի դեպքում «Կարոտը»-ի հետ կապված վստահ է, որ նման բան տեղի չի ունեցել.

«Եթե նա նշեր «իմ երգացանկ» բառը, գուցե կհասկանայի, բայց իմ երգը` չեմ հասկանում, որովհետև դա Ազատ Հակոբյանի երգն է: Ես ինքս էլ երգում եմ  Հայկոյի, Արթուր Գրիգորյանի, Մարտին Ահարոնյանի և այլոց երգերը: Դրանք իմ երգացանկում կան, բայց իմ երգերը չեն, բոլորինն են:  Իսկ «Կարոտը» նվիրվում է  բոլոր տարագիրներին, և յուրաքանչյուր հայ պարտավոր է երգել այդ երգը, ով, իհարկե, գիտի երգել»,-իր խոսքը Asekose.am-ին եզրափակեց Շուշան Պետրոսյանը:

Հավելենք նաև, որ Աննա Խաչատրյանը նաև նշել էր, որ ինքն անձամբ երբեք իր գործընկերների երգերը չի կատարում.

«Ես չեմ ուզում մեկնաբանել`արդյոք ինձ համար նորմա՞լ է, թե ոչ, երբ իմ երգը կատարվում է մեկ այլ երգչի կողմից, սակայն մի բան կարող եմ ասել` ինքս երբեք չեմ կատարել ու չեմ կատարելու իմ կոլեգաների, ընկերների երգերը, ինձ համար դա չգրված կանոն է»:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris