Լավրովն ու Քերին Հռոմում քննարկել են երկկողմ հարաբերությունները
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հռոմում քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
Հանդիպումն անցել է Հռոմում՝ Միջերկրածովյան խնդրով միջազգային համաժողովի շրջանակում։
«Քննարկվել են Սիրիայում հակամարտության կարգավորման հեռանկարները։ Սերգեյ Լավրովը կրկին նշել է, որ առանցքային պայման է հանդիսանում վճռորոշ պայքարը ահաբեկչական խմբավորումների դեմ, հաստատել հանձնառությունը քաղաքական կարգավորման սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևում։ Անդրադարձ է արվել երկկողմ բանակցային հարաբերությունների որոշ հարցերի, որոնք լրջորեն տուժել են Բարաք Օբամայի վարչակազմի առճակատումային գործողություններից»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև իրադրությունն Իրաքում, Լիբիայում և Եմենում։



