Ի՞նչ է կատարվում ՍԱՊԾ–ում.«Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Սննդամթերքի անվտանգության չարաշահումների հարցում վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքորոշումը հուսադրող էր. «Շանտղություն է անտարբեր լինել, թե ինչ են ուտում մեր երեխաները, մայրերը, քույրերը»՝ այսպիսին էր վարչապետի ձևակերպումը։
Իրական քայլեր ձեռնարկելու, համակարգը ոչ մասնագետներից մաքրելու և մասնագետներով համալրելու փոխարեն ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նորանշանակ պետ Իշխան Կարապետյանը կադրային ջարդ է սկսել՝ համալրումներն իրականացնելով արդեն իսկ քիչ մնացած մասնագետներին աշխատանքից ազատելու հաշվին: Պարզից էլ պարզ է, որ այս տեմպով արդյունքներ ապահովել հնարավոր չէ, իսկ վարչապետի անհանգստությունն էլ անտարբերության կմատնվի:
«Փաստի» տեղեկություններով` պաշտոնից ապօրինի ազատված հերթական պաշտոնյան` ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» արդեն նախկին տնօրենի տեղակալ Գեորգի Ավետիսյանը, պատրաստվում է երկուշաբթի հանդես գալ ասուլիսով։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



