ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արգելել է Պենտագոնին ռազմական համագործակցություն ծավալել ՌԴ-ի հետ
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրինագիծ է ընդունել 2017-ին Պենտագոնին տրամադրվելիք դրամական միջոցների մասին, որը ենթադրում է Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցության արգելքը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Կոնգրեսի կայքում հրապարակված որոշումը:
Ինչպես նշվում է պալատի`զինված ուժերի հարցերով զբաղվող հանձնաժողովի եզրակացության մեջ, «երկկողմ ռազմական համագործակցությունն անհիմն է համարվում այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիա ցուցաբերել և վախեցնել ԱՄՆ-ի գործընկերներին և դաշնակիցներին Եվրոպայում»:
Օրինագծի համաձայն` պաշտպանության ոլորտում համագործակցությունը Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կարող է ամբողջությամբ վերսկսվել միայն երբ ԱՄՆ-ի պետքարտուղարն ու պաշտպանության նախարարը կհավատացնեն Կոնգրեսին, որ Ռուսաստանը դադարեցրել է «Ուկրաինայի տարածքի մի մասի օկուպացիան» և դադարեցրել է գործողությունները, որոնք «սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:



