Yerevan, 23.March.2026,
00
:
00
BREAKING


Աչքերի գույնի կախարդանքը

PHOTO

Սեւաչյա մարդիկ ուժեղ էներգետիկայով մարդիկ են, նրանք շատ դիմացկուն են, նախաձեռնող եւ անհանգիստ բնավորությամբ։ Սեւ աչքերը վկայում են մարդու կրքոտության եւ սիրառատության մասին։ Նման մարդկանց ճանապարհին գրեթե ոչ մի արգելք չի կանգնեցնում։ Թեպետ գաղափարներով նրանց մոլագար համակվածությունը ոչ միայն հաղթանակի ուրախություն է պարգեւում, այլ նաեւ հապճեպ որոշումների դառնություն։

Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ օժտված են հմայքով, զգայականությամբ եւ սրամտությամբ։ Նրանք շատ վառ խառնվածքով մարդիկ են։ Նրանց մասին կարելի է ասել, որ նրանք շատ պոռթկուն են, սակայն հեշտությամբ մոռանում են վիրավորանքը։ Շագանակագույն աչքերով մարդկանց թերությունը կարելի է համարել հազվադեպ հանդիպող քմահաճությունները։ Աստղաբաններն ասում են, որ մուգ շագանակագույն աչքերով մարդիկ (Արեւի եւ Վեներայի էներգիայի խառնուրդ՝ Սատուրնի ազդեցությամբ) շատ շփվող են եւ հեշտությամբ են մտերմանում մարդկանց հետ։ Նման աչքերով մարդիկ սիրահարվող են, սակայն ինչպես արագ բռնկվում են, այնպես էլ արագ սառում են։

Բաց շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ ամաչկոտ են, հակված մենակության եւ երազկոտ։ Նրանց կարելի է պրագմատիկ համարել, սակայն, հնարավոր է, որ դա նրանց այդքան աշխատասեր եւ ջանասեր է դարձնում։ Նրանց վրա կարելի է միշտ հույս դնել, նրանք հուսախաբ չեն անի։ Բաց շագանակագույն աչքերով մարդկանց առանձնահատկությունը նրանց անհատականությունն է, ամեն բան ինքնուրույն անելու ձգտումը, նրանք սովորաբար մեծ հաջողությունների են հասնում։ Այդ մարդիկ բացարձակապես տանել չեն կարողանում կողքից ճնշումը։ Աստղաբաններն ասում են, որ բաց շագանակագույն աչքերով մարդիկ  (Արեւի եւ Վեներայի խառնուրդ) շատ տպավորվող են, նրանք կարող են մյուսների համար աննկատ շատ ծանր տանել հասցրած վիրավորանքը։

Ի՞նչ սպասել կապույտ աչքերի հայացքից։ Կապտաչյա մարդիկ  (գույնը համապատասխանում Վեներային) ռոմանտիկ են, շատ հուզական եւ զգայուն։ Նրանք կարող են ոչ միայն անդառնալի սիրահարվել, այլ նաեւ գերել զուգընկերոջն իրենց կրքոտ պոռթկումներով։ Նրանց մտքերի ընթացքը կարող է բոլորովին անկանխատեսելի լինել։ Ի դեպ, նման մարդկանց մոտ նաեւ շատ է զարգացած արդարության զգացողությունը, նրանք պատրաստ են պաշտպանել ճշմարտությունն անգամ ի վնաս իրենց։ Նրանց հիմնական թերությունը գոռոզությունն ու ամբարտավանությունն է։ Նման մարդիկ շատ կոնֆլիկտային են, սիրում են վիճել, շտապում են եւ միշտ չէ, որ հասկանում են ուրիշի խնդիրները։

Մուգ կապույտ աչքերով մարդիկ (Վեներայի էներգիան Լուսնի լուսային էներգիայով բացված) համառ են, սակայն միաժամանակ հակված են սենտիմենտալության։ Մուգ կապույտ աչքերով մարդիկ հեշտությամբ են տեղի տալիս իրենց քմահաճույքներին, իսկ նրանց տրամադրությունը անկանխատեսելի գարնանային զեփյուռ է հիշեցնում։ Կապուտաչյա մարդիկ հակված են վիրավորվելու, ընդ որում, անգամ, երբ հոգում ձեզ վաղուց են ներել։

Կապույտ աչքերը հաճախ խաբեություն են թաքցնում։ Կապույտ աչքերով մարդիկ նպատակասլաց եւ ոչ այնքան սենտիմենտալ մարդիկ են։ Նրանց սիրտն արցունքներով չես շարժի։ Երբեմն նրանք զայրույթի կամ առանց պատճառի դեպրեսիայի նոպա են ունենում։ Սակայն նման տատանումները շատ հազվադեպ են հանդիպում։ Ավելի հաճախ կապուտաչյա մարդիկ հանգիստ բնավորություն ունեն, սակայն միապաղաղությունը նրանց ձանձրացնում է։

Մոխրագույն աչքեր ունեցող մարդիկ վճռական են եւ խելացի։ Նրանք «ջայլամի մեթոդին» չեն դիմում, երբ խնդիրներ ունենում։ Ընդհակառակը, նրանք այդ խնդիրները լուծում են անհապաղ։ Սակայն միաժամանակ անօգնական են այն իրավիճակներում, որտեղ խելքն անզոր է։ Մոխրագույն աչքերը զգայունության եւ հետաքրքրասիրության օրինակ են։ Նման մարդկանց ամեն բան հետաքրքիր է։ Այդ պատճառով այդ գույնի աչքերը հաջողակների գույնն է։ Նրանց բախտը բերում է սիրո եւ գործի մեջ։

Մուգ մոխրագույն աչքեր ունեցողները (մոխրագույնը բնորոշ է Մերկուրի մոլորակին, իսկ դրա մուգ երանգը վկայում է Սատուրնի ազդեցության մասին) համառ են եւ համարձակ։ Նրանք անձնազոհ են, կամքի ուժ ունեն եւ վճռական բնավորություն։ Եթե ձեր զուգընկերը մուգ մոխրագույն աչքեր ունեն, ձեր  բախտը բերել է, քանի որ նման մարդիկ գրեթե միշտ միասեր են։

Եթե Դուք մոխրա–կանաչագույն աչքեր ունեք, ապա Ձեր մասին կարելի է ասել, որ Դուք շատ ուժեղ կամքի ուժ ունեք։ Ձեզ կենթարկվի ցանկացած բարձունք։ Չնայած Ձեզ չխոսկան են համարում, հենց դա է հաճախ օգնում Ձեզ հասնել նպատակին։ Կանաչ գույնի աչքեր ունեցող մարդիկ երբեմն սպորտային մարդիկ են, որոնք կարող են կարեւոր հարցերի լուծման հարցում կոշտություն դրսեւորել, իսկ բացառիկ դեպքերում՝ նաեւ դաժանություն։

Կանաչաչյա մարդիկ նրբություն են։ Նրանք միշտ սիրում են կրքոտ, անկեղծ եւ աչքի են ընկնում հավատարմությամբ։ Կանաչ աչքերը հաճախ բնորոշ են իրական ասպետներին։ Ընկերները գնահատում են նրանց հուսալիության եւ բարության համար, թշնամիներն ատում են սկզբունքայնության եւ կոշտության համար։ Նրանք լավ ունկնդիրներ են ու զրուցակիղներ։ Առհասարակ կանաչ աչքերով մարդիկ առավել բարեկեցիկ կատեգորիայից են։ Նրանք կայուն են, սակայն դրա հետ մեկտեղ զուրկ չեն երեւակայությունից։ Հիանալի են նայվում հանում ղեկավար պաշտոններում։

Աղբյուրը Kleo

NEWS.am STYLE

AraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” Award