Պուտինն առաջարկել է վերացնել նախկին խորհրդային երկրների քաղաքացիներին ՌԴ անձնագրերի տրամադրման բյուրոկրատական քաշքշուկը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը պետք է հնարավորինս ազատել բյուրոկրատական քաշքշուկից, դա վերաբերում է նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիների որոշակի կատեգորիաների։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես բազմիցս կառավարության ուշադրությունը հրավիրել եմ այն խնդրի վրա, որ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը՝ մանավանդ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիների որոշակի կատեգորիաների կողմից, պետք է առավելագույնս ազատվի բյուրոկրատական քաշքշուկից»,- ասել է նախագահը։
Ընդ որում նա հավելել է, որ պետք է հաշվի առնվեն նաեւ երկրի անվտանգության հարցերը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



