Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության (10-15 մ) պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Սիսիանի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:
Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



