Շատ կցանկանայի, որ Հայաստանում մարդիկ մի քիչ ավելի ադեկվատ վերաբերվեին. Անահիտ Հարությունյանը` իր կիսամերկ լուսանկարի մասին
PHOTOLife.panorama.am- ը գրում է
Սկանդալային մոդել Անահիտ Հարությունյանը իր նոր լուսանկարով կրկին իրարանցում է առաջացրել:
«Անահիտ Հարությունյանի ներքնազգեստի բացվածքները պրովոկացիայի են ենթարկում նայողի երևակայությանը»,- նշված է հրապարակումներից մեկում:

Life.panorama.am-ի հետ զրույցում Անահիտը նախ նշեց, որ լուսանկարն արվել է դեռ անցյալ տարի Դիանա Բոստանջյանի հետ համատեղ նախագծի շրջանակում, սակայն հիմա է լուսանկարը հրապարակել, ապա անդրադառնալով սկանդալային հրապարակմանը`ժպիտով նշեց.
«Երեւակայությունն այնպիսի բան է, որ ամեն մեկն ինքնուրույն է տնօրինում, մարդն է որոշում, թե իր երեւակայությունը ուր կարող է հասնել կամ ինչ տեսակ երեւակայել»:
Մոդելը շեշտեց` նման անկեղծ լուսանկարներով չի փորձում հանրության ուշադրությունը շեղել, դրանք արվում են կոնկրետ աշխատանքային կամ այլ նպատակով:
«Ինքս չեմ կենտրոնանում ու մեծ ուշադրություն չեմ դարձնում լուսանկարներիցս հետո տարածված կարծիքների վրա: Դրանք որեւէ կերպ չեն խանգարում իմ հետագա աշխատանքին: Առհասարակ, շատ կցանկանայի, որ Հայաստանում ներքնազգեստով կամ բաց հագուստով լուսանկարներին մարդիկ մի քիչ ավելի ադեկվատ վերաբերվեին, քանի որ դրանցում վատ բան չկա, ամբողջ աշխարհում են ներքնազգեստով ֆոտոշարքեր անում: Կարծում եմ` տարիներ անց գալիք սերնդի համար այսօրվա քննարկումները ծիծաղելի կլինեն»,- ընդգծեց մոդելն ու շարունակեց.
«Կարծում եմ` մի փոքր անլուրջ կլինի, եթե մոդելը բաց հագուստով լուսանկարվելուց առաջ մտածի, թե իր մասին ինչ կխոսեն»:
Մեր հարցին, թե ապագայում Անահիտ Հարությունյանը կհամնաձայնի՞ ամբողջությամբ մերկ լուսանկարվել, պատասխանեց.
«Դեռեւս նման իրավիճակ չի եղել, որ համաձայնեմ մերկանալ տեսախցիկի առաջ, բայց չեմ էլ բացառում, որ հետաքրքիր առաջարկի դեպքում նաեւ մերկ կլուսանկարվեմ»:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



