Facebook-ը ծրագրեր Է մշակում անցանկալի տեղեկատվության ավտոմատ հայտնաբերման համար
SOCIETYFacebook սոցիալական ցանցի աշխատակիցներն արհեստական ինտելեկտի տարրերով ծրագրեր են մշակում անցանկալի տեղեկատվության ավտոմատ հայտնաբերման եւ արգելափակման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը:
Հրատարակությունը նշում Է, որ ծրագրային միջոցները, մասնավորապես, նախատեսված են սոցցանցում կանխահայտորեն սուտ նորությունների, ինչպես նաեւ բռնության տեսարաններ բովանդակող տեսագրությունների տարածումը կանխելու համար: Դա վերաբերում Է նաեւ իրական ժամանակի ռեժիմով հեռարձակվող տեսագրություններին: Այս մշակումներում կարեւոր դեր Է խաղում ֆրանսիացի մաթեմատիկոս Յան Լեկունը, որը ներկայում Facebook-ում գլխավորում Է արհեստական ինտելեկտի սկզբունքներ օգտագործող ծրագրերի ստեղծման բաժինը:
Ինչպես գրել Է հրատարակությունը, Մենլո Փարք քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) կայացած խորհրդաժողովում հետազոտողը խոստովանել Է, որ հիշյալ միջոցների կիրառմամբ տեղեկատվության ֆիլտրումը կարելի Է համեմատել գրաքննության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



