Yerevan, 11.September.2026,
00
:
00
BREAKING


Ասադի ռեժիմը տապալելու մասին Էրդողանի հայտարարությունը մեսիջ էր Արևմուտքին

INTERVIEW

Մեր հյուրն է քաղաքական վերլուծաբան Վահան Վարդանյանը

– Էրդողանը հայտարարել է, որ «Եփրատի վահան» գործողության նպատակը Ասադի ռեժիմի տապալումն է: Էրդողանի այս հայտարարությունն ինչո՞վ է պայմանավորված:

– Ընդհանրապես «Եփրատի վահան» գործողության նպատակը Սիրիայի հյուսիսային հատվածի վրա թուրքական բանակի կողմից վերահսկողություն հաստատելն էր, Սիրիայի և Իրաքի քրդական ուժերը միմյանցից տարբաժանելը, որպեսզի Թուրքիայի հարավ–արևելքում քրդական գոտի չստեղծվի: Իսկ Էրդողանի այդ հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես Արևմուտքին ուղղված մեսիջ, որ իրենք մնում են արևմտյան ակոսի մեջ և ՌԴ–ի հետ իրենց բոլոր համաձայնություններն իրականում պսևդո են: Թուրքիայում հասկացել են մի շատ կարևոր և առանցքային փաստ` քրդական պետության ստեղծման գործընթացն անշրջելի է: Ու այդ երկրի բոլոր գործողություններն ուղղված են կամ այդ պետական կազմավորման ստեղծումը հնարավորինս կասեցնելուն, կամ հետաձգելուն, կամ եթե այն ստեղծվի, անել այնպես, որ քրդերով բնակեցված աշխարհագրական միասնական տարածք գոյություն չունենա:

– Վերջին օրերին շատ են սրվել Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ: Էլ–Բաբ քաղաքի համար պայքարում սիրիական օդուժը հարվածել է թուրքական զորքերին, պատասխան ստացել: Արդեն կանխատեսումներ կան, որ սա կարող է վերաճել լուրջ բախման:

– Խնդիրն այն է, որ Արևմուտքը, Ռուսաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, նույն Թուրքիան չեն կարողանում համաձայնության գալ Սիրիայի ներքին ճակատագրի շուրջ: Ոչ մեկի համար պարզ չէ` Սիրիան իր սահմաններում շարունակելո՞ւ է գոյություն ունենալ, թե մասնատվելու է, թե մասնատված հատվածները միանալու են այլ պետությունների: Սիրիական ճգնաժամի դաշտում և՛ գլոբալ, և՛ տարածաշրջանային այնքան խաղացողներ կան, որ բոլորի համար ընդունելի լուծում գտնելը շատ դժվար է: Հիմա ոչ ոք չի կարող կանխատեսել Սիրիայի ապագան: Ճգնաժամը շարունակվելու է, խորանալու է այնքան, մինչև սիրիական բեմահարթակում մեկ գլոբալ ուժ` կլինի ԱՄՆ–ը, Արևմուտքը, թե Ռուսաստանը, թե Ռուսաստանն ու Իրանը համատեղ, թե Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ, չկարողանա ամբողջ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և պարտադրել ինչ–որ լուծում:

– Ըստ ռուսական մամուլի`այդ երկիրն այսօր փորձում է իր շուրջը համախմբել դաշնակից երկրներին` սիրիական հարցում ճեղքում ապահովելու համար: Խոսքը մասնավորապես Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի մասին է:

– ՌԴ–ի շուրջ համախմբման մասին ռուսական մամուլի բոլոր տեսակի մեկնաբանությունները, վերլուծությունները իշխանական քարոզչության շարքից են: Հատկապես ԱՄՆ ընտրություններից հետո ռուսական մամուլը փորձ է անում տպավորություն ստեղծելու, թե ՌԴ–ն համարյա ԱՄՆ–ին համարժեք տերություն է, որ շատերն են նրա հետ ձգտում դաշինք կազմել, որ ՌԴ–ի հետ ռազմական դաշինք կնքելու ցանկություն ունեցողներին թիվ ու համար չկա: Դա բացարձակ հիմարություն է: Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին: Բացարձակապես համամիտ չեմ այն պնդման հետ, որ Իրանն ու Եգիպտոսը սիրիական հարցում ՌԴ–ի դաշնակիցներն են: Նրանք կարող են համատեղ հանդես գալ կոնկրետ խնդիրների լուծման ժամանակ, բայց գլոբալ առումով բոլորի շահերն իրարամերժ են: Եգիպտոսն արաբական աշխարհի առաջատար պետությունն է: Եթե նա դերակատարություն ունենա, պետք է հանդես գա որպես սուննի մահմեդական աշխարհի առաջնորդ երկիր` ընդդեմ շիաների: ՌԴ–Իրան հարաբերություններն էլ անամպ չեն: Իրանը բազմաթիվ դժգոհություններ ունի Մոսկվայի քաղաքականության հետ կապված և Համադանից ռուսական օդուժը դուրս հրավիրելով շատ հստակ մեսիջներ է տվել: Բացի այդ, ո՞վ է ասել, որ Սիրիայի հարցով նույն համաձայնությունները Իրանը չի կարող կնքել ԱՄՆ–ի հետ:

– Դե, Իրանի ու Ռուսաստանի շահերը համընկնում են գոնե Ասադին աջակցելու առումով:

– Իրանն աջակցում է Ասադին, քանի որ վերջինս շիա փոքրամասնության ղեկավարն է: Եվ եթե Իրանը թույլ տա, որ Սիրիայում շիական համայնքը ոչնչանա, դա կնշանակի դեպի Միջերկրական ծով ճանապարհ բացել Սաուդյան Արաբիայի համար, որը Իրանի հիմնական տարածաշրջանային մրցակիցն է, սուննի մահմեդական աշխարհը ղեկավարելու հավակնություն ունեցող երկիր: Հաշվի առնենք, որ այստեղ մրցակցություն կա նաև Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի միջև:

– Էրդողանի հայտարարությունը շատ սուր արձագանք է գտել հատկապես ռուսական կողմում: Ստեղծված վիճակը կարո՞ղ է ազդել ռուս–թուրքական հարաբերությունների վրա:

– Ռուս–թուրքական հարաբերությունների բարելավումն ուներ զուտ տնտեսական շարժառիթներ: Ելնելով այս իրողությունից` նրանք չեն գնա հարաբերությունների սրման: Բայց որ սիրիական հարցում նրանցից յուրաքանչյուրը շարունակելու է իր գիծը` կասկածից վեր է: Իսկ Թուրքիայի շահերից բացարձակ չի բխում, որ Սիրիայում ՌԴ–ի դիրքերն ուժեղանան:

Արփի Սահակյան

Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat