Yerevan, 21.April.2026,
00
:
00
BREAKING


Հարևանի ծանր օրը. Բաքվում լրատվամիջոցներ կփակվեն

ANALYSIS

Տնտեսագիտության մեջ կա մեկ բացարձակ ճշմարտություն առ այն, որ անսպառ ռեսուրսներ չկան: Տնտեսագիտական այս աքսիոման, կարծես թե, ճշտությամբ աշխատում է մեր հարևան երկրի` Ադրբեջանի համար: Իհարկե, դեռ վաղ է խոսել այն մասին, որ ադրբեջանական նավթը կարող է շուտով սպառվել, սակայն մեկ հանգամանք` նավթի գնի վայրիվերումները կտրուկ անդրադառնում են Ադրբեջանի տնտեսության ու կյանքի որակի վրա: Ակնհայտ է, որ ալիևյան կլանը, որն այսքան ժամանակ, հասարակության օրինաչափ բողոքը կարողանում էր զսպել այդ ռեսուրսներից եկած միջոցների հաշվին, այժմ արդեն ունակ չէ դա անելու: Ունակ չէ, եթե անգամ նավթի գները կտրուկ աճեն:

Դրանք ունեն մի քանի խորքային պատճառներ: Նախ՝ այն հանգամանքը, որ երկրի ունեցվածքի մեծ մասը կենտրոնացված է Ալիևի ընտանիքի և այդ ընտանիքին մոտ կանգնած կլանների ձեռքում: Իսկ ինչպես հայտնի է, հետխորհրդային տարածքի նորաթուխ օլիգարխները չեն սիրում ներդրումներ անել իրենց երկրներում և ֆինանսական կապիտալն արտահոսում է երկրից՝ է՛լ ավելի ծանր վիճակի մեջ դնելով տնտեսությունը: 

Մյուս հանգամանքը դա սպառող հասարակություն ստեղծելն է: Պատմության կենսափորձը ցույց է տալիս, որ բոլոր այն հասարակությունները, որոնք գնում են բարիքների սպառման ճանապարհով, ասել կուզե` չեն դառնում արտադրող հասարակություններ, դատապարտված են կործանման: Այդպես է եղել բոլոր կայսրությունների և միայն ռեսուրսների հաշվին ապրող երկրների հետ: Ադրբեջանն էլ յուրատեսակ փոքրիկ կայսրություն է ` Ալիևի գլխավորությամբ: 

Փողի ու պետական միջոցների պակասները այս երկրում որոշեցին կարգավորել ուղիղ դիկտատորիկ ճանապարհով: Այն է` բնակչության հաշվին: Դեկտեմբերի 1–ից և հունվարի 1–ից մատուցվող կոմունալ և այլ ծառայությունների սակագները հարևան երկրում շեշտակի թանկանալու են: Այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ մի քանի օր է երկրում անկանոն են գործում իշխանության քարոզին այլընտրանք համարվող «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների կայքերը: Այդ կայքերն ունեն բավականին մեծ լսարան: 

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանցի մեր գործընկերները և ալիևյան ռեժիմի այլախոհները, այս քայլով Ալիևը փորձում է ինֆորմացիոն բլոկադայի ենթարկել հասարակությանը և կատարել այն քայլերը, որոնք նախատեսել էր ի սկզբանե: Ադրբեջանական պաշտոնական գերատեսչությունները հրաժարվում են այս հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալ: Սա ևս մեկ վառ ապացույց է այն մասին, որ կայքերն արգելափակվում են նախագահականի ուղղակի հրամանով: 

Սրան զուգահեռ, երբ պակասում է փողը, և դրանից տուժում են անգամ բարեկեցիկ համարվող ադրբեջանական հասարակական շերտերը, Ալիևի իշխանության նկատմամբ դժգոհությունն ավելանում է: Դա կարող է հանգեցնել անկանխատեսելի իրավիճակների: Սակայն այս ամենից պետք չէ ուրախանալ: Մեկ անգամ չէ, որ այս դիկտատորն աչքի է ընկել իր ոչ ադեկվատ վարքով: Իսկ հասարակական դժգոհությունների ալիքը մեղմելու կամ դրանք այլ կողմ ուղղորդելու համար, նա կարող է հերթական անգամ շահարկել արցախյան հարցը և նոր արկածախնդրություն կազմակերպել սահմաններին:

Վահրամ Թոքմաջյան

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026