Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի տապալելու օտարերկրյա ռեժիմները
BLOGՍուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խառը հայտարարությունների օրը
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի տապալելու օտարերկրյա ռեժիմները։ Պուտինը հաստատել է, որ թույլ չի տալու երրորդ երկրներին որևէ պետության ներքին գործերին խառնվել և իշխանափոխություն իրականացնել։ Էրդողանը հաստատել է, որ Սիրիա է մտել Ասադին տապալելու համար։
Ստացվում է, որ Թուրքիան այլևս չունի ԱՄՆ աջակցությունը Սիրիայում և Մերձավոր Արևելքում և ունի Ռուսաստանի կոշտ ընդդիմությունը։ Եթե Ամերիկան և Ռուսաստանը իրենց հայտարարությունները վերջնական դիրքորոշում և կոնկրետ գործողություններ դարձնեն, ապա կայունացման գործընթացն աշխարհում սկսված է։ Իսկ ապակայունացնող միակ գործոնը մնում է մեր վաղեմի «բարեկամ» Թուրքիան։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



