Պան Գի Մունն առաջին անգամ ներողություն Է խնդրել Հաիթիում խոլերայի բռնկման համար
SOCIETYՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն առաջին անգամ ներողություն Է խնդրել Հաիթիի բնակիչներից՝ երկրում խոլերայի տարածման հետ կազմակերպության առնչության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հաիթիում խոլերա չկար մինչեւ 2010 թվականը, երբ վարակը երկիր բերեցին նեպալցի խաղաղապահները: Այդ ժամանակվանից ի վեր հիվանդության հետեւանքով մահացել Է շուրջ 10 հազար մարդ:
«Միավորված ազգերի կազմակերպության անունից ես ցանկանում եմ շատ հստակորեն ասել՝ մենք ներողություն ենք խնդրում Հաիթիի բնակիչներից»,- հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Խոլերայի բռնկման հարցում մեղադրում են կղզում ՄԱԿ-ի կայանից կոյուղու ջրերի արտահոսքը ավերիչ երկրաշարժից մի քանի ամիս անց:
ՄԱԿ-ը երկար ժամանակ ժխտում Էր իր առնչությունը Հաիթիում հիվանդության հայտնվելու հետ եւ վարակի տարածման հարցում իր դերն ընդունել Է սոսկ այս տարվա օգոստոսին:



