Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներն անցանելի են
SOCIETYԳեղարքունիքի մարզում դեկտեմբերի առաջին 2 օրերի ընթացքում գրանցված տեղումների հետևանքով ճանապարհներին ձնածածկույթ չի ձեւավորվել, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհները բաց են ու երթեւեկելի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան տեղումներ քիչ քանակությամբ գրանցվել են միայն Վարդենյաց լեռնանցքում, որտեղ տեղ-տեղ առաջացել է մերկասառույց, որի վերացման համար ճանապարհաշինարարները կատարում են մշակման աշխատանքներ: Մնացած բոլոր ուղղություններում ճանապարհները զերծ են ձյան ծածկույթից կամ մերկասառույցից:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



