Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Հերոսի ծնողները». հայրենիքը պետք է պաշտպանել. Մհերի մայրը գտել է ցավին հաղթելու ճանապարհը

SOCIETY

 «Արմենպրես»-ը շարունակում է «Հերոսի ծնողները» նախագիծը՝ այս անգամ ներկայացնելով ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը զոհված զինծառայող Մհեր Երզնկյանի ծնողներին՝ Արամայիս եւ Արմինե Երզնկյաններին:

Մհերի հայրիկի հետ քայլում ենք դեպի տուն, լռությունը կոտրում է հայրն ու ասում՝ «Որդուս հետ մի նորմալ խոսել էլ չկարողացա, հուզված էի»: Խոսքը ավագ որդու՝ Դավիթի մասին էր, ով ծառայում է խաղաղապահ զորքերում, հիմա Կոսովոյում է: Հիշեց նոյեմբերի 15-ին Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների  և ընտանիքների համար կազմակերպված ավանդական հեռուստակամրջի ընթացքում հայր եւ որդու կարճ խոսակցությունը:

Մոտենում ենք տանը, ցույց է տալիս բակում աճեցրած ծաղիկներն, ասում է. «Այս ամենը Մհերիս աշխատանքն է, իր ձեռքով է մշակել. ինչի  դիպչում էր, անպայման պիտի աճեր»:

Մտնում ենք տուն, տեղավորվում Մհերի համար խնամքով պատրաստված անկյան մոտ, մեզ է մոտենում մայրը՝ տիկին Արմինեն:

Պատմում է, որ Մհերը շատ խելոք երեխա է եղել, չէր անհանգստացնում, առհասարակ շատ հոգատար ու ուշադիր է եղել հարազատների, ընկերների նկատմամբ, մայրն ասում է՝ իրեն սիրել էր տալիս: «Դպրոցում սկզբնական շրջանում լավ էր սովորում, հետո մի բան փոխվեց, սկսեց չսովորել, բայց շատ խելացի էր: Դպրոցական ժողովներին գլուխս միշտ բարձր է եղել: Դասարանում բոլորի կողմից շատ սիրված էր, հատկապես աղջիկների հանդեպ էլ շատ ուշադիր էր: Մհերս շատ խոսել, բացվել չէր սիրում, բայց տանը ամեն առիթ, յուրաքանչյուր ծնունդ, իրոք, գեղեցիկ տոնի էր վերածում, ամեն ինչ կազմակերպո ւմ էր, անակնկալներ անում: Հորեղբոր ընտանիքի հետ ենք ապրում, բոլորի նկատմամբ էր այդպիսին: Մեկ էլ գիշերը տորթով տուն կմտներ, կգար կշնորհավորեր: Անցած տարի իմ ծննդյան օրն էր, մտա տուն, տեսնեմ՝ խոհանոցը զարդարել էր նվերներով, ծաղիկներով: Էդպես գեղեցիկ անակնկալներ էր անում, միշտ մտածում էր՝ մի լավ բան կազմակերպեր: Շատ էր սիրում հաճոյախոսություններ անել, քայլելիս պարտադիր պիտի նայեր դեմքիս, հարցնում էի՝ Մհեր ջան, ինչի ես նայում, ասում էր՝ ախր լավն ես, էհ»:

Մհերն ավարտում է միջնակարգ դպրոցը, որոշ ժամանակ սովորում ավագ դպրոցում, սակայն որոշում է դուրս գալ եւ սովորել ոսկերչություն: Զինվորի նկարների կողքին դրված խաչը հենց Մհերի ձեռքի աշխատանքն է:

«Մենք էլ կողմ էինք նրա այդ որոշմանը, միշտ էլ վստահել ենք մեր երեխաներին, թողել, որ իրենք իրենց որոշումներն ինքնուրույն կայացնեն, որ իրենց սրտով լինի: Առհասարակ երեխաներս շատ հասկացող են, մի հայացքից իրար միշտ հասկանում ենք: Դե, Մհերս սկսեց սովորել, հետո տեսավ, որ գործիքները բավականին թանկ են, որոշեց աշխատել մինչեւ բանակ գնալը, այդ գումարով գործիքներ գնել, իսկ բանակ գնալը երկար ժամանակ է՝ հետաձգվում էր»,-պատմում է մայրը:

Պարզվել էր, որ Մհերը սրտի առիթմիա ունի, երեք տարի անընդմեջ ծառայությունը հետաձգվում էր. թե՛ Մհերը, թե՛ հարազատները հոգնել էին այդ սպասողական վիճակից, Մհերն այլեւս սպասել չէր ցանկացել. «Բոլորս շատ զարմացել էինք, որ Մհերս առողջական խնդիրներ ուներ: Դպրոցում էր մի երկու անգամ վատ զգացել, բայց չէինք մտածում, որ կարող է խնդիր լինել: Նա, սակայն, որոշեց, որ ինչ էլ լինի, անպայման պիտի գնա ծառայության: Ուղղակի շատ էր ուզում ծառայել, ասաց` վերջ գնում եմ»:

Մհերը բանակ է զորակոչվում 2016 թվականի հունվարի 16-ին, տիկին Արմինեի խոսքով՝ բանակային կյանքը շատ էր դուր գալիս Մհերին, նախկին պատկերացումները բանակի մասին կոտրվել էին:

«Զինկոմիսարիատում էլ ասացի՝ բալես, մի տեսակ հպարտ եմ, որ իմ տղան էլ է ծառայելու, ասաց՝ ես էլ մամ, ես էլ եմ հպարտ: Նեղվում էր նաեւ, որ մեծ տարիքում է գնում բանակ, բայց մի օր ուրախ-ուրախ զանգեց ասաց՝ մամ, պատկերացնում ես, էստեղ 25 տարեկան ծառայողներ էլ կան: Ինքը մի քիչ այլ կերպ էր տրամադրված, տարբեր բաներ էր լսել բանակային կյանքի մասին, բայց լրիվ հակառակը դուրս եկավ:  Արդեն հարմարվել էր, լավ ընկերական շրջապատ ուներ:  Ես նրա ժպիտով դեմքը մինչեւ հիմա հիշում եմ: Ուրախ էր Մհերս»:

Հայրը հպարտ-հպարտ ասում է՝ Մհերս բանակում թերթի խմբագրակազմի անդամ է եղել, շատ քչերն են այնտեղ ընդգրկվում, ու բերում է որդու պատրաստած երկու պաստառները. մեկը նվիրված էր մարտի 8-ին, մյուսը՝ ապրիլի 7-ին:

«Այնքան լավ ձեռագիր ուներ, լավ էլ նկարում էր: Պաստառները սիրուն կազմել էր, բանաստեղծություններ գրել, նկարել: Սկզբնական շրջանում նույնիսկ հրամանատարն ասել էր՝ 15 օրվա ծառայող է, բայց ամբողջ զորամասն արդեն հասցրել էր սիրել Մհերին»:

Տիկին Արմինեի խոսքով՝  Մհերը ցանկանում էր տեղափոխվել հետախուզական վաշտ, ավելի ակտիվ անցկացնել ծառայությունը:

«Նա սիրում էր աշխատել, պարապել, ասում էր՝ տեսնում եմ՝ տղերքը ոնց են պատրաստվում, դրա համար հետախուզական վաշտ ուզեց, բայց դե ասել էին  առողջական խնդիրներ ունի, չի կարող: Մհերս սկսել էր լուրջ պարապել, ուզում էր հակառակն ապացուցել: Շաբաթվա լավագույն ֆիզպատրաստված զինվոր էր ճանաչվել,  թերթում նրա նկարը կար: Գնացել,  հրամանատարին ասել էր, որ լիովին պատրաստ է: Մի օր խոսում էինք իրար հետ, ասաց՝ մամ, սպասի խրախուսանքների, հրամանատարը մի քանի ստորագրություններ ունի ինձ համար, այն էլ այսպես եղավ: Նպատակներ ուներ, ընկերներից իմացել էինք, որ ուզում էր գար, խաղաղապահ զորքեր մտներ եղբոր նման»:

Ծնողները խոսել են Մհերի հետ դեպքից մի քանի ժամ առաջ, ուրախ է եղել, անհանգստանալու տեղիք չի տվել, տիկին Արմինեին ասել էր` մամ ջան, մի վախեցի:

«Նա շատ անհանգիստ էր ընկերների համար, զանգում, ասում էր՝ մամ, չեմ կարողանում զանգեմ, տեսնեմ՝ ոնց են, ես էլ հանգստացնում էի, ասում էի՝ տղա ջան, մի մտածի, անջատած կլինեն հեռախոսները խառը պահերին»:

Տիկին Արմինեն այսօր դժվարությամբ է հաղթահարում որդու կորուստը, բայց ընտանիքը մեծ ուժ  է տալիս: «Ոնց որ վատ հեքիաթ լիներ, արագ եկավ, անցավ:  Հարազատությունը, հարեւանությունը, մենք բոլորս ընդհանրապես չէինք հավատում այս ամենին: Ուղղակի այնքան հիշողություններ կան. որ պառկում եմ, սկսում եմ հիշել, անմիջապես ցրում եմ մտքերս, որովհետեւ չեմ կարողանում: Դժվար է համակերպվելը: Քույրն էլ դժվարությամբ է հաղթահարում, սկզբում շոկի մեջ էր: Հիմա նոր-նոր ինչ-որ բաներ է հիշում, պատմում: Շատ էին կապված իրար հետ: Պարզապես ժամանակի հետ ամեն ինչ քիչ-քիչ խ որանում է: Աշխատում ենք շատ ցույց չտալ, ուրիշներն էլ երբ կողքից խոսում են, ասում եմ՝ հերիք է, երկու երեխա դեռ ունեմ, որ պետք  է նպատակին հասցնեմ, իրենք ինձ ուժ են տալիս: Ուղղակի չէինք ուզում, որ այսպես լիներ մյուս տղաների դեպքում էլ: Ինչու այդքան երիտասարդներ զոհվեցին, հասկանում եմ՝ հայրենիք է, պիտի պաշտպանեն, բայց դե…»:

Հայրը կնոջը լուռ լսում է, հետո ասում.

«Թող այլեւս նման բաներ չլինեն, հիմա էլ ամեն զինվորի մահվան համար շատ վատ եմ զգում: Հենց լսում եմ, ծանր եմ տանում»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League