Թրամփի թիմը քննարկումներ Է սկսել Իրանի հետ միջուկային գործարքի ապագայի շուրջ
INTERNATIONAL NEWSԻրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Թեհրանի հետ կնքնված համաձայնագիրը խիստ անկատար Է, եւ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփն ու իր խորհրդականներն արդեն ներքին քննարկումներ են սկսել այն բանի շուրջ, թե Վաշինգտոնը ինչպես պետք Է վարվի նշված գործարքի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես» ;-ը, դեկտեմբերի 1-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է ԱՄՆ-ի հաջորդ փոխնախագահ Մաքլ Փենսըը:
Նրա խսքով՝ Թրամփի անցումային թիմն «արդեն ներքին բանավեճ Է սկսել» այն մասին, թե ինչ ապագա Է սպասում Իսլամական Հանրապետության հետ կնքված համաձայնագրին: Նա ընդգծել Է, որ «ընտրված նախագահը խիստ մանրակրկիտ Է դիտարկելու» այդ հարցը:
Ինչպես նշել Է Փենսը, Թրամփի օգնականները այդ հիմնախնդրի լուծման գործընթացում մտադիր են նրան առաջարկել լավագույն տարբերակները, որոնք «առաջին տեղում են դնում Միացյալ Նահանգների ու նրա ամենարժեքավոր դաշնակիցների շահերը»: Ավելի վաղ Թրամփը հայտարարել Է, որ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից Իրանի հետ կնքված միջուկային գործարքը «խայտառակություն Է ԱՄՆ-ի համար»:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 1-ին հավանություն Է տվել Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ ներկայիս օրենքի գործողությունը 10 տարով երկարացնելու՝ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին: Փաստաթուղթն ԱՄՆ-ի նախագահին թույլ Է տալիս սահմանափակումներ կիրառել նրանց դեմ, ովքեր առնչություն ունեն Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման, ահաբեկչության օժանդակման հետ, ինչպես նաեւ մեղավոր են մարդու իրավունքների խախտման մեջ:
Այժմ փաստաթուղթը պետք Է դրվի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի սեղանին: Վարչակազմում ավելի վաղ հայտարարել են, որ պետության ղեկավարը հավանություն չի տա այն նախաձեռնություններին, որոնք կարող են ձախողել Իրանի հետ կնքնված միջուկային գործարքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



