Երկրի մոտ հայտնաբերվել է ամենափոքր երկնաքարը
SOCIETYԱՄՆ աստղագետների խումբը կարողացել է մարմակրկիտ պատկերել երբեւէ դիտարկված աստերոիդներից ամենափոքրը։ Դրա համար գիտնականները պգտագործել են չորս տարբեր հեռադիտակ, հայտնում է The Astronomical Journal–ը։
Երկնաքարը ստացել է 2015 TC25 անվանումը։ Իր չափսերից բացի այն ուշագրավ է նաեւ նրանով, որ Երկրին մոտեցած ամենավառ աստերոիդներից մեկն է։ Այն ունի մոտ երկու մետր տրամագիծ ու ունակ է արտացոլել իր վրա ընկնող արեւային լույսի մոտ 60 տոկոսը ։
«Սա առաջին դեպքն է, երբ մենք ստացել ենք նման փոքր աստերոիդի օպտիկական, ինֆրակարմիր ու ռադիոլոկացիոն տվյալներ»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Վիշնու Ռեդդին։ «Այս աստերոիդը կարելի է համարել երկնաքար, որը դեռ չի ընկել։
Աստղագետները հույս ունեն, որ այս տվյալների միջոցով կկարողանան պարզել 2015 TC25–ի ծագումը։ Նրանք ենթադրում են, որ այն պոկվել է մեկ այլ աստերոիդից Նիսի գլխավոր գոտուց, որը աստերոիդների սեփական ընտանիք է ձեւավորում ու որի տրամագիծը հասնում է 113 կմ-ի։



