Ստեփանավանի լեռնանցքում, Լանջիկում եւ Նոյեմբերյանում մառախուղ է
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ախուրյանի, Սպիտակի, Ապարանի, Արարատի եւ Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ստեփանավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը ՝ 10-15 մ, Լանջիկում տեսանելիությունը 30 մետր է, իսկ Նոյեմբերյանում` մինչեւ 100 մ:
Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն եւ կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



