Թրամփը քաղաքացիներին տարբեր նախազգուշացումներով SMS հաղորդագրություններ կուղարկի
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է երկրի քաղաքացիների հեռախոսներին տարբեր նախազգուշացումներով SMS հաղորդագրություններ ուղարկել, հայտնում է Washington Examiner–ը։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը երդմնակալությունից հետո կարող է ավելի քան 300 մլն մարդկանց միաժամանակ հաղորդագրություններ ուղարկել իշխանության զավթման եւ նրանց կյանքի սպառնալիքի մասին։ Դա բաժանորդագրմամբ նամակների ցրում չէ եւ SMS–հաղորդագրությունից հրաժարվել հնարավոր չի լինի։ Նախազգուշացում են ստանում բոլոր նրանք, որոնց բջջային հեռախոսները կապի ազդանշան են որսում կամ առանձին մարզում կամ ամբողջ երկրում։
Պարբերականը նշում է, որ նախագահի հաղորդագրությունները նման չեն լիի նրանց, որոնք Թրամփը գրում է իր Twitter–ում։ Դրանք կստուգվեն ԱՄՆ արտակարգ իրավիճակների դաշնային ծառայության հանրային նախազգուշացման համակարգով։



