Մեծ Բրիտանիա ներգաղթը ռեկորդային մակարդակի է հասել
INTERNATIONAL NEWS2015 թվականի հունիսից մինչեւ 2016 թվականի հունիս Մեծ Բրիտանիայի տարածք ժամանած ներգաղթյալների թիվը հասել Է 650 հազարի: Այդ մասին ասված Է Բրիտանիայի ազգային վիճակագրության բյուրոյի հաշվետվության մեջ: Տարեկան այս ցուցանիշը ռեկորդային Է դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Միացյալ Թագավորություն եկած Եվրամիության քաղաքացիների թիվը նույնպես ռեկորդ Է սահմանել՝ 284 հազար:
Զուտ միգրացիայի ցուցանիշը (երկիր ժամանածների թիվը՝ հանած մեկնածներին) կազմել Է 335 հազար, ինչg այնքան Էլ բարձր չԷ անցած տարվա ցուցանիշի համեմատությամբ:
Հետազոտությունը հիմնականում ընդգրկում Է այն ժամանակաշրջանը, որը նախորդել Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեին եւ չի արտացոլում դինամիկայի այն փոփոխությունները, որոնք, հնարավոր Է, կատարվել են հանրաքվեից հետո:



