Yerevan, 22.March.2026,
00
:
00
BREAKING


«Սպայի գաղափար»-ը կարող է լինել մեր պետության դոմինանտ պարադիգմը:

BLOG

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Աշխարհի մրցունակ տարբեր երկրներում պետությունն իր հիմքում ունի ինչ-որ ֆունդամենտալ գաղափարներ, պարադիգմներ: Խոսքն ազգային գաղափարախոսության մասին չէ: Խոսքն առավելի կոնկրետ գաղափարի, երևույթի, արժեքի, միգուցե մոտեցման մասին է, որից ածանցվում են տվյալ պետության հիմքերը: Օրինակ՝ Թուրքիայում նման գաղափարի տակ կարելի է/էր դիտարկել պետության աշխարհիկության պաշտպան «սպա»-ի գաղափարը: Ռուսաստանում միգուցե նման գաղափարի տակ հասկանում են ուղղափառ-սլավոնականության մոտեցումը՝ որպես քաղաքակրթական հատուկ առաքելություն շնորհող պարադիգմ, որի իրականացումը նույնպես դրվում է սպայի ուսերին: ԱՄՆ-ում միգուցե նման գաղափարի տակ կարելի է դիտարկել իրավունքի ու ազատության կրող քաղաքացուն: Հավանաբար ամեն պետություն էլ նման գաղափար ունի, որն ածանցվում է, նրա աշխարհաճանաչողությունից և գոյության բնույթից, կենսագործման առանձնահատկություններից:

Հիմա մենք ունե՞նք նման գաղափար: Ո՞րն է մեր պետության հիմքում ընկած պարադիգմը.. ի՞նչ բանալիով ենք մենք ըմբռնում մեր պետականության բանաձևը: Սա իհարկե հռետորական հարց է: 
Մի կողմից բազմաթիվ բաղադրիչներ կարելի է բերել, կապեր տեսնել պետության ու նրանց միջև: Մյուս կողմից՝ այսօր մենք ո՛չ պետական, ո՛չ հանրային մակարդակում չունենք նման դիսկուրս: Պետության «հիմքի» ու «ապագայի» մեր պատկերացումներն անորոշ են: Դա, իհարկե, բարդ բան է. տարբեր գորոծններից զատ մենք ունենք մեծ սփյուռք և առաջին հերթին պետք է նախ հստակեցնենք ՀՀ - արտերկրյա հայրենակիցներ հարաբերությունների ֆորատը, հետո խոսենք պետության բազային պարադիգմի մասին: Սակայն անհրաժետ հարց է: Շատերը կասեն, թե մեր պետության հիմքը մեր հավատ է, եկեղեցին, կրոնական պատկանելությունը, քիստոնեական արժեհամակարգը: Մյուսները կարող են ասել, որ դա մեր մշակութային ժառանգությունն է, մեր պատմությունը, մեր անցյալը: Վստահ եմ բազմաթիվ այլ օրիգինալ ու ոչ օրիգինալ դիտարկումներ ևս կհնչեցվեն:

Պետության հիմքում ընկած պարադիգմը այն երևույթն է, միգուցե սկզբունքը, մոտեցումը, առանց որի պետությունն իր տեսակով ու առկա բնորոշմամբ չի կարող գոյություն ունենալ: Այսինքն այդ պարադիգմը պետության գոյության հիմքային հասկացությունն է: Ամենևին անհրաժեշտ չէ, որ այն լինի վերամբարձ կամ ոչ նյութական ինչ-որ գաղափար, արժեք, մոդել... Պետությունը խիստ նյութական երևույթ է, այն ունի միս ու արյուն, համակարգային բնորոշիչներ և գործընթացային բնութագրիչներ: 
Ասել, որ քրիստոնեությունը, մեր պատմական անցյալը, կամ մշակույթը կարող են լինել այն բազային բաղադրիչը, որոնցից կածանցվի մեր պետությունը, ես, իհարկե, զերծ կմնամ: Մեր պետության առանձնահատկություններից ելնելով՝ պետք է հասկանալ, որ այդ բաղադրիչը պետք է արտացոլի պետության գոյության առաջնային պահանջմունքը՝ անվտանգության կարիքները: Իսկ ֆիզիկական անվտանգության միակ ու անփոխարինելի երաշխավորը, հատկապես մեր դեպքում, զինվոր է՝ մասնավորապես պատասխանատու, պրոֆեսիոնալ «Սպա»-ն:

«Սպա»-ի գաղափարը, պետության պաշտպանության գործում նրա կարևորագույն դերի ու նշանակության արձանագրմամբ, կարող է լավագույնս արտացոլել ու խորհրդանշել երկրի հիմքերի անխախտելիությունը, պետության հզորության նկատմամբ մոտեցումները և ուժից բխող իրավունքի նյութականացումը: Սա, բնականաբար, ՀՀ-ի միջավայրով պայմանավորված դիտարկում է, ուր ուժեղ չլինելը հավասար է ոչնչացման: Իզուր չի, որ ռուսների ու թուրքերի մոտ սպայի նկատմամբ վերաբերմունքը նման օրինակելի հարթությունում է: 
Պետության գերակա պարադիգմի հիմքում «սպա»-ի գաղափարը դիտարկելով՝ արձանագրում ենք մեկ կարևոր իրողություն. հետայսու պատմական ճշմարտության դասին պատկանող փաստարկները ՀՀ-ի համար պետք է լինեն առ ոչինչ և միայն ուժի իրավունքի զորու իրատեսական կլնի պետության ոչ միայն գոյատևումը, այլ նաև զարգավումը: Իսկ սա բարդ, շատ բարդ ու տասնամյակների տքնաջան աշխատանք պահանջող գործ է:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California