Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Ծառուկյանի վերադարձը հանգիստ չի տալիս քաղաքական «աութսայդերներին»

SOCIETY

Այն, որ հատկապես վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական դաշտը վերածվել է իսկական կրկեսի, ուր ամեն մեկն իրեն հատկացված դերն է խաղում՝ ծառայելով մեկ կենտրոնի շահերին, նորություն չէ: Ներկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ անգամ թունդ ընդդիմադիր ձևացող մեկն, ում աշխատանքային օրն առավոտից երեկո լցված է բացառապես իշխանություններին հայհոյելով ու անտեղի ճղճղալով, հասարակության շրջանում չունի անհրաժեշտ վստահություն, ու, ասենք, բացի մի քանի հարյուր հոգուց բաղկացած ցույց հրավիրելուց՝ այլ բանի ո՛չ բարոյապես, ո՛չ էլ ֆիզիկապես ընդունակ չէ. քաղաքական դաշտում չկա որևիցե քաղաքական ուժ՝ իշխանական, թե ընդդիմադիր, որ կկարողանար իր շարքերից առանձնացնել ու հանրությանը ներկայացնել մի գործչի, ով աներկբա հեղինակություն կվայելեր հասարակության շրջանում, ով չէր լինի վարկաբեկված ու հասարակության հետ կգտնվեր գոնե հեռակա երկխոսության մեջ:

Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, փաստը մնում է փաստ, որ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի հավանականությունն այդպես էլ հանգիստ չի տալիս իրենց դարն ապրած ու լիուլի վարկաբեկված որոշ քաղաքական ուժերի: Ճիշտ այն օրվանից, երբ սկսեցին լուրեր շրջանառվել Ծառուկյանի ակտիվացման հավանականության վերաբերյալ, երբ ամեն ինչ դեռևս խոսակցությունների մակարդակով էր, հայաստանյան քաղաքական դաշտի մի շարք վայ ներկայացուցիչներ՝ ընդ որում, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, առավելապես ընդդիմադիր հատվածը ներկայացնող, սկսեցին վայնասուն բարձրացնել, իրենց պատեպատ տալ՝ ամեն կերպ ջանալով «ապացուցել», թե առանց Ծառուկյանի էլ քաղաքական կյանքը կարող է շարունակվել: Ու հիմա պարզվում է՝ տեսնելով սեփական պնդումների ու համոզումների սնանկությունը՝ սկսել են գործի դնել կեղտոտ տեխնոլոգիաներն ու սեփական «դատողություններով» մթնոլորտ են պղտորում, անհիմն եզրահանգումներ անում, կսկծու ճամարտակում:

Իսկ որոշների նմանօրինակ պահվածքի, նկատվող խուճապի պատճառներն առավել քան ակնհայտ են. մարդիկ սարսափած են Ծառուկյանի անօրինակ ժողովրդականությունից, սարսափած են հասարակության շրջանում ունեցած նրա անսահման հեղինակությունից, ու, միգուցե միանգամայն արդարացիորեն, համոզված են, որ Գագիկ Ծառուկյանի ակտիվացումը կարող է իրենց վերջի սկիզբը դառնալ, ու այլևս ի վիճակի չլինեն՝ մարդկանց իրենց կեղծ խոստումներով ու միմոսությամբ մոլորության մատնելու. վախենում են առաջիկա ընտրություններին ձեռնունայն մնալուց, անցողիկ տոկոսներ չհավաքելուց, փողոցային ընդդիմություն դառնալուց…

Անքննարկելի է՝ հասարակությունը, որ բազմիցս է այս կամ այն քաղաքական ուժերի կամ առանձին գործիչների խաբեության զոհ դարձել, արդեն վաղուց անհամբերությամբ սպասում է մեկին, ով հանդես կգա ու քաղաքականության մեջ կդառնա ժողովրդի շահերի իրական արտահայտիչը, կլինի մեկն, ով համարձակորեն, առանց ավելորդ ճամարտակությունների՝ հաստատակամորեն կբարձրաձայնի վաղուց կուտակված այն խնդիրները, որոնք խեղդում են ժողովրդին ներսից՝ պատճառ դառնալով արտագաղթի ու տոտալ հիասթափության. Ծառուկյանն, այս առումով, պարզապես անփոխարինելի է, ու հենց այս իրողությունն է, որ շատերին հանգիստ չի տալիս…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank