«Արաբական գարունը» տարածաշրջանում շահերի բաժանման համաձայնության նախերգանքն էր. Մահմուդ Աբաս
INTERNATIONAL NEWS«Արաբական գարունը»՝ մի շարք հեղափոխական իրադարձությունները եւ հեղաշրջումները Մերձավոր Արեւելքի մի քանի երկրներում, նախերգանքն Էր խոշոր պետությունենրի միջեւ Մերձավոր Արեւելքում շահերի բաժանման համաձայնության համար: Այս հայտարարությամբ, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին, հանդես Է եկել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:
«Ես խիստ բացասաբար եմ վերաբերվում «արաբական գարնան» իրադարձություններին, որը դարձավ սոսկ Սայքս-Պիկոյի նոր համաձայնության (Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնությունը, որն անցյալ դարի սկզբին կնքվել Է Եվրոպայի տերությունների միջեւ, սահմանազատում Էր դրանց շահերի ոլորտները Մերձավոր Արեւելքում) նախապատրաստումը եւ ուղղված Է արաբական երկրների եւ դրանց ժողովուրդների դեմ»,- ասել Է Աբասը Հանուն Պաղեստինի ազատագրման շարժման (ՖԱԹՀ)՝ Ռամալլա քաղաքում տեղի ունեցող համագումարում:
Պաղեստինի առաջնորդի խոսքով՝ «սիրիացիները եւ մյուս արաբ ժողովուրդները ոչինչ չստացան («արաբական գարունից»), բացի վշտից ու տառապանքներից»:
«Իրադարձությունները, որոնք ներկայում տեղի են ունենում տարածաշրջանում, ընդհանուր ոչինչ չունեն արաբների հետ եւ ոչ մի առնչություն՝ գարնան հետ»,- նշել Է Աբասը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



