Yerevan, 16.March.2026,
00
:
00
BREAKING


ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվով առաջին տեղում Շիրակի մարզն է

SOCIETY

 100 000 բնակչին ընկնող ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվով առաջին տեղում Շիրակի մարզն է, ինչը մասնագետները կապում են արտագնա աշխատանքի մեկնողների մեծ թվի ու իրազեկվածության պակասի հետ:

Դեկտեմբերի 1-ը 1988 թվականից ի վեր նշվում է որպես ՁԻԱՀ-ի համաշխարհային օր։ Այն նվիրված է ՁԻԱՀ-ի համաճարակի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը։ «Հայկական Կարիտաս» կազմակերպությունը «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետխորհրդային երկրներում» ծրագրի շրջանակում պարբերաբար անցկացնում է «Հետազոտվի՛ր եւ եղի՛ր իրազեկ» խորագիրը կրող հանրային միջոցառումներ Գյումրիում կամ մարզի գյուղական համայնքներում: Գյումրու  Վարդանանց հրապարակում, դեկտեմբերի 1-ին, միջոցառման շրջանակում   ժամը 11:00-17:00-ը անցկացվում է ՄԻԱՎ-ի եւ հ եպատիտ C-ի վերաբերյալ անվճար հետազոտություն Երեւանից ժամանած առաջատար մասնագետների կողմից։ Միջոցառումն իրականացվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը, միջոցառման նպատակն է Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն ընձեռել տեղեկանալ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարեւորության մասին, խորհրդատվություն ստանալ Երեւանից ժամանած առաջատար մասնագետների կողմից եւ, որ ամենակարևորն է,անվճար հետազոտվել ՄԻԱՎ-ի եւ հեպատիտ C-ի վերաբերյալ արագ թեստավորման միջոցով: Հետազոտվողները կստանան նախա- և հետթեստային անվճար խորհրդատվություն:

ՄԻԱՎ վարակի եւ հեպատիտ C-ի վերաբերյալ խորհրդատվության ու հետազոտության ծառայությունները տրամադրվում են  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում։ Հետազոտության ընթացքում ապահովվում է  գաղտնիությունը: Այն, որ շատ դեպքերում իրազեկվածության կարիքը կա, փաստում են նաև երիտասարդները: Միջոցառմանը ներկա Արթուր Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անկեղծացավ՝ ավելի հեշտ է այս հիվանդությունը կանխել, քան բուժել, իսկ դա շատ ավելի լավ կստացվի, եթե քաղաքացին իրազեկված է:

Հանրային առողջապահություն ոլորտի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետխորհրդային երկրներում» ծրագիրը  նախորդ՝ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը գյուղական համայնքներում» ծրագրի շարունակությունն է, որն  իրականացվում է դեռևս 2012 թվականից,որի շրջանակում Շիրակի մարզի 60 գյուղական համայնքներում կատարվեցին ՄԻԱՎ-ի և վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև համայնքաբնակներին տրվեց անվճար և անանուն հետազոտության հնարավորություն։

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետխորհրդային երկրներում» ծրագիրը համատեղ իրականացվող ծրագիր է Վրաստանի և «Կարիտաս Օդեսայի» հետ և ընդգրկում է Շիրակի մարզի 30 գյուղական համայնք։ Այս ծրագրում նաև իրազեկման աշխատանք է տարվում վերը նշված 60 համայնքների դպրոցների հետ« որոնք ունեն ավագ օղակ։  Հայաստանը Վրաստանի և Ուկրաինայի հետ համարվում է ՄԻԱՎ-ի բարձր տարածվածություն ունեցող երկիր, ուստի դա էր պատճառը՝ համատեղ գործելու և ՄԻԱՎ վարակին միասին հակազդելու։ Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, Հայաստանն այն 7 երկրների շարքում են, որտեղ ՄԻԱՎ վարակը ոչ թե նվազում է, այլ տարեցտարի աճում։ Սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնցից ամենագլխավորը երկրում տիրող արտագաղթն է։ Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հրապարակած տեղեկատվության, 1988-ից մինչ այսօր ՀՀ-ում ՄԻԱՎ վարակով ապրող անձանց հաշվարկային թիվը 3600 է։ 100 000 բնակչին ընկնող ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի հաշվով առաջին տեղում Շիրակի մարզն է, որին հաջորդում են Լոռու,Գեղարքունիքի և Արմավիրի մարզերը :

Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGO