Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Ներմուծման վրա հիմնված առևտուրը հանգեցրել է լճացման

ECONOMICS
Ներմուծման և մանրածախ առևտրի ծավալների նվազումը Հայաստանում վերջին երկու տարիներին փոխպայմանավորված են: Բանն այն է, որ Հայաստանի տնտեսության ճյուղերից ամենամեծ ծավալներն ունի առևտուրը: Այս տարվա 10 ամիսների արդյունքներով առևտրի շրջանառության ծավալները կազմել են 1 տրլն 753 մլրդ դրամ, որը գրեթե այնքան է, որքան արդյունաբերության (1 տրլն 152) մլրդ դրամ և գյուղատնտեսության (757 մլրդ դրամ) ծավալները միասին վերցրած:
 
Հատկապես արդյունաբերության 2015– 2016–ին արձանագրված աճի տեմպերի պարագայում անգամ, առևտրի գերիշխող դիրքը տնտեսության ճյուղերի մեջ շարունակվում է պահպանվել: Առևտրաշրջանառության ամենամեծածավալ լինելն իր հերթին արտացոլվում է ներմուծման գերակայության ցուցանիշում:
 
Այս տարվա՝ 2016–ի 10 ամիսներին ներմուծումը կազմել է 2 մլրդ 613 մլն դոլար կամ 1 տրլն 254 մլրդ դրամ: Եթե համադրենք այս ցուցանիշը ներքին առևտրի հետ ցուցանիշի, ապա կտեսնենք, որ, չհաշված սննդարդյունաբերության հետ կապված ճյուղերի ապրանքները, հիմնականում սպառում ենք ներմուծվող ապրանքները:
 
Այս հանգամանքներով էլ պայմանավորված է երկու ցուցանիշների նվազումը: Ընդ որում, դրանք համարյա համարժեք ձևով են արտացոլվում մեկը մյուսի վրա: Ներմուծումն հունվար–հոկտեմբերին նվազել է 0,3%–ով, առևտրի ծավալները՝ 0,1%–ով: Այստեղ կարևոր դեր է ունեցել մեկ կարևոր գործոն՝ արտերկրից մասնավոր փոխանցումների նվազումը:
 
Այսինքն, բնակչության մի զգալի մասը (մոտ 30–40%–ը), ըստ էության, ստանում են գումար արտերկրից և դրանով գնում ներմուծված ապրանքներ: Երբ փոխանցումները նվազեցին, դա արտացոլվեց նաև ներմուծման և ներքին առևտրի ցուցանիշների վրա:
Եզրակացությունն այն է, որ մասնավոր փոխանցումների հոսքի նվազումը վեր հանեց մեր տնտեսության հիվանդությունը՝ ներմուծման հիման վրա մեծածավալ ներքին առևտրի առկայությունը: Ակնհայտ է, որ այսպիսի կացությունը մի օր պետք է բերեր շուկայի գերհագեցածության և լճացման, ինչը տեղի է ունենում հիմա: Կոպիտ ասած, հնարավոր չի անընդհատ ներմուծել և անընդհատ այն սպառել, առանց սեփական արժեքը ստեղծելու:
Անշուշտ, ուրախալի է, որ հակառակ ներմուծման ծավալների նվազման, արտահանումը արագ տեմպերով աճում է, մոտենալով 20% աճի ցուցանիշին: Սակայն, ակնհայտ է, որ տեղական արտադրությունը կարող է և պետք է ձգտի փոխարինել ներմուծվող ապրանքներին ներքին շուկայում: Ինչ վերաբերվում է ներմուծման ցուցանիշներին, ապա այս տարվա 10 ամիսների ցուցանիշը գրեթե համարժեք է նախորդ տարվա նույն ժամանակհատվածի ցուցանիշին:
 
Տարեկան արդյունքը, ակնկալվում է, որ դարձյալ շատ մոտ կլինի 2015–ի ներմուծման ցուցանիշին՝ 3 մլրդ 239 մլն դոլարին: Հակառակ սրան, արտահանումը, այս տեմպի պահպանման պարագայում, ենթադրվում է, որ ավելին կլինի նախորդ տարվա ծավալներից մոտ 300–400 մլն դոլարով: Քանի որ ներմուծման ծավալների նվազումը մեզ մոտ արտացոլում է սպառման ծավալների նվազումը, այն միանշանակ դրական երեույթ անվանել չի կարելի:
 
Սակայն, արտահանման ավելացումը և դրա շնորհիվ ներմուծման–արտահանման բացասական տաբերության նվազումը միանշանակ դրական երևույթ է: Մնում է, որ ներմուծման ծավալների նվազումը չարտացոլի սպառման ծավալների նվազումը՝ այսինքն մեր ներքին շուկայում սպառվող ապրանքների մեջ ավելանա հայկական արտադրության ապրանքների ծավալը: Բացի կառավարությունից, դրա համար անհրաժեշտ են թե արտադրողների թե սպառողներին միմյանց ընդառաջ քայլերը, որից կշահեն երկուսն էլ:
 
Նունե Սարգսյան
 
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference