Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Նոր հարկային բեռը կվտանգի ոլորտի զարգացմանը

SOCIETY
Թեև տարիներ է, որ տուրիզմի զարգացումը համարվում է կառավարության գերակա ուղղություններից մեկը, այդուհանդերձ այն չի կարողանում դառնալ մրցունակ: Հայտնի է, որ զբոսաշրջությունը պահանջարկի վրա հիմնված բիզնես–ուղղություն է, սակայն «տուրապրանքը» ստեղծում են մասնավոր տուրիստական ընկերությունները: Եվ ինչքան էլ շահավետ ոլորտ համարվի, այնուամենայնիվ հայկական ընկերություններին չի հաջողվում եղած հնարավորություններով Հայաստան ժամանող զբոսաշրջիկի համար շահավետ առաջարկներ ներկայացնել: Ու եթե արտագնա տուրիզմի դեպքում հայկական զբոսաշրջային ընկերությունները սկսել են վրացական տուրիստական ընկերությունների միջոցով ճանապարհորդական մատչելի փաթեթներ առաջարկել, ապա ներգնա տուրիստական փաթեթները շարունակում են պահանջարկի շուկայից դուրս մնալ բարձր գների պատճառով:
 
Թերևս, այս և այլ խնդիրները լուծելու նպատակով և ոլորտի առաջխաղացման տեմպերն արագացնելու համար էլ վերջերս ձևավորվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն: Կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանի կարծիքով թեև մինչ այս ոլորտում շատ գործ է արվել, սակայն քիչ չեն նաև այն մարտահրավերները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն.
 
«Առաջինը Հայաստանի ճանաչելիության հարցն է: Կան ոլորտներ, որտեղ Հայաստանը պետականորեն ըստ պատշաճի ներկայացված չէ միջազգային հարթակներում: Հարկավոր է փոխել շեշտադրումները, որպեսզի միջազգային ասպարեզում Հայաստանը ճանաչեն ոչ թե որպես ցեղասպանություն տեսած կամ պատերազմող երկիր, այլ՝ որպես բարեկեցիկ, ժամանակակից երկիր, որը նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում ներդրողների համար»,– ասում է Զ. Զեյթունցյանը:
 
Խոսելով հայաստանյան հյուրանոցային ցանցի բարձր գների մասին, կոմիտեի նախագահի պաշտոնակատարը նշեց, որ այլ երկրների գների համեմատ դրանք ավելի մատչելի են, քան օրինակ՝ Վրաստանի գներն են.
 
«Եթե համացանցում բլոգերների և ճանապարհորդական ժուռնալիստների կողմից ներկայացված կարծիքներն ենք համեմատում, ապա հարևան՝ Վրաստանի և Ադրբեջանի համեմատ Հայաստանի գներն ավելի մատչելի են»,– ասում է Զ. Զեյթունցյանը:
 
Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Կարինե Դավոյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմնական խնդիրը, որը խոչընդոտում է ներգնա տուրիզմով զբաղվող ընկերությունների զարգացմանը`ավիատոմսերի բարձր գներն են.
 
«Մեզ մոտ սնունդը և սպասարկման ոլորտի այլ ծառայությունների գները նորմալ են, սակայն ավիաընկերությունների գների բարձր լինելու պատճառով է, որ փաթեթների գները թանկ են: Դա է պատճառը, որ մեր տուրօպերատորները չեն կարողանում մրցել այլ երկրների համանման կազմակերպությունների հետ: Համապատասխան օրենքների պատճառով մենք նաև չունենք գիդերի, տրանսպորտային ընկերությունների որակավորման և լիցենզավորման ընթացակարգ: Եթե այդ հարցերը կանոնակարգվեն և հստակեցվեն, թե ով իրավունք ունի տուրիզմով զբաղվելու, առաջացած խնդիրներն ավելի հեշտ կլուծվեն»,– ասում է Կ. Դավոյանը:
 
Նրա խոսքով՝ Հայաստանում ցանկացած մարդ կարող է տուրիզմով զբաղվել, որը կարող է բացասաբար ազդել ընդհանուր զբոսաշրջության ոլորտի իմիջի վրա: Նրա տեղեկացմամբ բացի առկա խնդիրներից, 2017 թ.–ից տուրիստական ընկերությունների վրա նոր հարկային բեռ է ավելացվելու, որն է՛լ ավելի կդժվարացնի հայկական ընկերությունների աշխատանքը.
 
«Քաղաքակիրթ բոլոր երկրներում նման հարկատեսակ չկա և փաստորեն սա նոր բեռ է մեզ համար: Այդ հարկի պատճառով ընկերությունները ստիպված պետք է լինեն ավելի բարձրացնել փաթեթների գները: Բացի այդ, շատ կարևոր է ուղիղ չվերթների կազմակերպումը, որպեսզի զբոսաշրջիկը միանգամից մեր երկիր կարողանա գալ: Դրա բացակայության պատճառով է նաև, որ հայկական ընկերությունները չեն կարողանում մատչելի առաջարկներ ներկայացնել»,– ասում է Կ. Դավոյանը:
 
Արմինե Գրիգորյան
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank