Վճարովի ավտոկայանատեղերն անցնում են քաղաքապետարանի ենթակայության
SOCIETYՀՀ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, որով թույլատրվել է Երևանի քաղաքապետին երկկողմանի համաձայնությամբ ամբողջությամբ լուծել Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս», «Լոկատոր» ՓԲԸ-ների կոնսորցիումի հետ 2013թ. ապրիլի 4-ին կնքված «Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնմ ան» համապատասխան պայմանագիրը:
«Որոշման ընդունմամբ վերը նշված գործարքների արդյունքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման համար ներդրված ակտիվները կդառնան համայնքային սեփականություն:Միաժամանակ թույլատրվում է, որ ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունն իրականացնելու իրավունքը ձեռք բերեն Երևանի ենթակայությամբ գործող կազմակերպությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,ներկայացնելով նախագիծը՝ ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Որոշումը մշակվել է ՀՀ Նախագահի մոտ 2016թ. նոյեմբերի 2-ին կայացած խորհրդակցության ընթացքում արված առաջարկությունների հիման վրա:



