Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Սարի թաղի դեպքերից հետո ձերբակալված Զեյթունյանի կինն ու երեխան մնացել են առանց կերակրողի

SOCIETY

Լալա Բեռնեցյանի 7 տարեկան դուստրը փոխվել է, դարձել լռակյաց, պարփակված, դպրոցում ոչ մի բանի չի մասնակցում, չնայած լավ սովորող աշակերտ է եղել: Այս փոփոխություններն իրենց պատճառն ունեն: Հայրը՝ Էդուարդ Զեյթունյանը, հուլիսյան դեպքերի ժամանակ, Սարի թաղում ոստիկանների հետ տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելու մեղադրանքով:

Լալան դստեր հետ ապրում է հայրական տանը, չի կարող աշխատել, քանի որ երեխային պահող չունի: Ասում է, որ մինչ ձերբակալվելը ամուսինը շինարարությամբ էր զբաղվում և կարողանում էր ապահովել ընտանիքի ապրուստը: Նրանք մեկ տարի առաջ էին Հայաստան եկել Աբխազիայից և պատրաստվում էին նորից այնտեղ վերադառնալ, բայց չհասցրեցին: Ինչպես Լալան է ասում՝ ընկանք էս կրակի մեջ: 

Պատմում է, որ ամուսնու ձերբակալությունից հետո ծայրահեղ ծանր վիճակում է հայտնվել և եթե իր կամ ամուսնու եղբայրները չօգնեն՝ նա անելանելի վճակում կհայտնվի: Երեք տարի առաջ դժբախտ ելքով ավտովթարից հետո իր տղային կորցրած կնոջ համար սա երկրորդ մեծ հարվածն է: 

Լալան պատմում է, որ հուլիսի 19–ին իր ամուսինը թաղի մի քանի այլ տղամարդկանց հետ դուրս էին եկել հարցնելու, թե ինչի համար են իրենց զրկել գազից, ջրից, լույսից ու տրանսպորտից: Կողմերի միջև վիճաբանություն է սկսվել: «Բայց ոչ մեկի չի խփել, չի կպել, ոչ մի ոստիկան իր վրա բողոք չունի»,– նշում է Լալան:

Պատմում է, որ մոտեցել է քննիչ Հարությունյանին, խնդրել, որ ամուսնուն չձերբակալեն: «Ասեցի մի էլի տարեք, շատ ծայրահեղ վիճակում կհայտնվեմ: Իսկ ինքն ինձ ասաց, թե նա 3 օր ժամանակ ունի: Եթե նա չի ցանկանում ինքն իրեն օգնել, անուններ տալ, այ դրա համար ինքը պիտի նստի: Ստացվում է, որ եթե իմ ամուսինը տար կոնկրետ թաղի տղաների անունները, ինքը կլիներ անմեղ»,– վրդովված նշեց Լալան:

Հուսահատ կնոջ խոսքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը կարծես տրամադրված լինի իրենց դեմ, մինչ այդ ներկայացված բոլոր միջնորդություներն իրար ետևից մերժել է: Ամուսինը առողջական խնդիրներ ունի՝ ողնաշարի դիսկերի, սրտի և ճնշման: Անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատարանը մերժել էր:

Լալա Բեռնեցյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ դիմել է և նախագահին, և վարչապետին: Ստացել է մի թուղթ, որի վրա գրված է, թե իրեն Երևան քաղաքի դատախազությունը կպատասխանի: Երևան քաղաքի դատախազությունն էլ պատասխանել է, որ իրենք կնոջ հարցը ուղարկել են քննարկման տիկին Դանիբեկյանի մոտ: 

«Դատավորն էլ դրանք արհամարհել է, ինքը միջնորդություն ա լսում ձեռքը գլխի տակ դրած: Իրեն դատը չի հետաքրքրում: Դատարանում դատ չի լինում, որ փաստաբանը միջնորդություններ ներկայացնի կամ տեսանյութեր տրամադրի: Դատը նշանակվում ա ժամը 4–ին, սկսվում 4–ն անց կես: Տիկին Դանիբեկյանը միջնորդությունը լսելուց հետո ուղիղ մեկ ժամ քննարկում է միջնորդությունը, գալիս ա արդեն 6–ից 15 պակաս, միջնորդությունը մերժում ա, լսում ա հաջորդ փաստաբանի միջնորդությունը ու դատը հետաձգում, քանի որ աշխատանքային ժամն ավարտվեց: Ինքը նույնիսկ քննարկման գնալիս գործն իր հետ չի տանում, գործը մնում ա իրա սեղանի վրա: 15–20 րոպե հետո իր կատարածուն գալիս է, գործը տանում դատավորին տալիս: Ծաղրանք ա, դա դատական նիստ չի: Հեռվից երևումա՝ պատվեր կատարող դատավորա»,– նշեց Լալան:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia