Financial Times-ին հայտնի Է դարձել սիրիական ընդդիմության հետ ՌԴ-ի գաղտնի բանակցությունների մասին
INTERNATIONAL NEWSՍիրիական ընդդիմության առաջնորդները Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանի հետ բանակցություններ են վարում Հալեպում մարտերի դադարեցման շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Financial Times հրատարակությունը՝ վկայակոչելով ընդդիմության աղբյուրներ: Բանակցություննե րն ընթանում են Անկարայում, թերթին ասել են ընդդիմության չորս ներկայացուցիչներ:
«Ռուսական եւ թուրքական կողմերն այժմ բանակցում են առանց ԱՄՆ-ի: Նա (Վաշինգտոնը) ոչ մի կերպ ներառված չԷ այդ բանակցություններում եւ նույնիսկ իրազեկ չԷ, թե ինչ Է տեղի ունենում Անկարայում»,- հրատարակությանը հայտնել Է ընդդիմության ներկայացուցիչը, որը ցանկացել Է անհայտ մնալ:
Բանակցություններում առաջընթաց, ըստ երեւույթին, չի նկատվում, սակայն առանց ԱՄՆ-ի մասնակցության դրանց անցկացման փաստը վկայում Է Մերձավոր Արեւելքում քաղաքական դինամիկայի փոփոխման մասին, որտեղ տարածաշրջանային խաղորդները, հավանաբար, ավելի շատ են տրամադրված Մոսկվայի հետ համաձայնությունների հասնելուն՝ շրջանցելով Վաշինգտոնին, գրել Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



