Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ մարմնավաճառության շուկան տարեկան գեներացնում է մոտ 100 միլիոն դոլարի հասույթ

BLOG

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ մարմնավաճառության շուկան տարեկան գեներացնում է մոտ 100 միլիոն դոլարի հասույթ: Թիվը հաշվարկել եմ, համադրելով այլ երկրներում սև և սպիտակ շրջանառության, միջին եկամուտի և պահանջարկի վիճակագրությունները: Այսօրվա հարկման ցուցանիշներով այս շուկան կարող է մոտ 22 միլիոն դոլարի մուտք ապահովել պետ բյուջե: Հավելյալ ակցիզով կարելի է ևս մոտ 10 միլիոն հավաքել:

Ստացված գումարը կհերիքեր ամբողջ սոցիալական ծախսերը` պետպատվերը, թոշակները, նպաստները, աշխատավարձը, ավելացնել մոտ 5%-ով, ,կամ բանակի պաշտոնական բյուջեն ավելացնել 7%-ով,կամ զարգացնել արդյունաբերության ամբողջ ճյուղեր, կամ մեկ հնգամյակում գրեթե կրկնապատկել արտահանման ծավալները՝ դարձնելով Հայաստանը ամենա արագ զարգացող երկրներից մեկը:

Եթե տնտեսական հաշվարկները ձեզ չեն հետաքրքրում, ի նկատի ունեցեք, որ սեռական վարակները երկրի ապագա սերունդների առողջության վրա ազդում են անկախ նրանից, թե կոնկրետ դուք ինչքան «մաքուր» էք: Այս ոլորտում առողջապահական վերահսկողության շնորհիվ համ պետպատվերից ահագին փող կխնայվի, համ էլ ազգաբնակչության իմունիտետն ու գենետիկան ահագին կդզվի:

Եթե ձեզ ո՛չ տնտեսությունն է հետաքրքրում, ո՛չ էլ առողջապահությունը, ուրեմն հաշվի առեք, որ մարմնավաճառության հանդեպ վերաբերմունքը ուղղակիորեն կապված է հանրության մեջ կեղծարարության արմատացման հետ: Հասարակությունը, որքան չտենալու է տալիս ակնհայտ իրողությունները, այդքան ավելի կեղծավոր, ստոր և նենգ է դառնում տվյալ սոցիումի քաղաքակրթության մնացած դրսևորումները՝ լինի դա մշակույթ, քաղաքականություն, թե ընտանեկան հարաբերություններ:

 

Եթե մշակույթն էլ ձեզ չի հետաքրքրում, ապա մտածեք այն մասին, որ կավատությունը և դրա «անվտանգությունը» կազմակերպված հանցավոր խմբերի եկամուտների հիմնական աղբյուրներից են ու,եթե դեմ եք նրանց ձեռքից այս եկամուտի աղբյուրը խլելուն, ուրեմն շատ ավելի հանդուրժող պիտի լինեք այսօրվա հայաստանյան իրականության հանդեպ՝ իր բոլոր դրսևորումներով:

Չկա աշխարհում մի երկիր, որը կարողացել է մարմնավաճառության դեմ պայքարել: Երկրները բաժանվում են երկու խմբի՝ մարմնավաճառությունը օրինականացնողների և չտենալու տվողների: «Չտեսնողները» սերունդներով «վայելում» են սեփական կարճատեսության պտուղները: Մեզ մոտ անվճար սեքսը շատ ավելի անհասանելի է և թանկ, քան օրինակ Բելգիայում, այդ իսկ պատճառով մեզանից շատ ավելի մեծ ջանք է պահանջվում ամեն քայլափոխի հանդիպող իրականությունը չտենալու համար:

Հ.Գ. մարմնավաճառները Հայաստանի այն փոքրաթիվ մասնագետներից են, որ իրոք իրենց քրտինքով են փող աշխատում՝ ոչ քանակի մեջ կարան խաբեն, ոչ էլ՝ որակի: Սակայն, վերհիոշյալ կեղծավորության մշակույթի առկայությունը երաշխավորում է, որ օրինական, ասել է թե, բացահայտ աշխատելող հայ ազգի աշխատուժին, միանգամից կփոխարինեն շիկահեր «գաստարբայտերները»: Մերոնք չեն սիրում բացահայտ ասել այն, ինչը բոլորը գիտեն, ստիպված կդադարեն զբաղվելը, եթե պարտադրես, որ դռան վրա իր՝ անհատ ձեռներեցի գրանցման վկայականը կախի: Նենց, որ հանգիստ եղեք հայու գենի համար: Ոչ մեկ չի իմանա, որ հայերի մեջ էլ կան... փոխարենը քուչեքում ահագին կյաժ երեխա կավելանա...

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live