Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


ՄԻԱՎ-ի նոր դեպքերի հայտնաբերման հետ կապված Հայաստանում կայունացում է նկատվում

SOCIETY

 Հայաստանում դիսպանսեր հսկողության ներքո է գտնվում ՄԻԱՎ վարակով 1504 հիվանդ: Նկատվում է կայունացում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի հայտանբերման տեսանկյունից: Եթե 2014 թվականին ախտորոշվել էր ՄԻԱՎ վարակով 324 հիվանդ, ապա նախորդ տարի 294: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետ ական կենտրոնի բժիշկ համաճակաբան Վարդան Արզաքանյանը՝ ներկայացնելով հիվանդության տարածման մակարդակը, առկա խնդիրները:

-Պարոն Արզաքանյան, կխնդրեմ ներկայացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածության վերաբերյալ վիճակագրություն, ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային միտումների վերաբերյալ:

-1988 թվականից, երբ առաջին անգամ մեր երկրում ախտորոշվեց այդ հիվանդությունը, մինչև 2016թ. հոկտեմբերի 31-ն ախտորոշվել է 2 հազար 482 ՄԻԱՎ վարակի դեպք: Դրանք ախտորոշված դեպքերն են, բայց գոյություն ունեն հաշվարկային տվյալներ, ըստ որոնց, ցույց է տրվում ավելի իրական պատկերը: Ըստ այդ հաշվարկային տվյալների՝ մեր երկրում ապրում է մինչև 3 հազար 600 ՄԻԱՎ վարակով հիվանդ: Սա միջին թիվն է: Այն բոլոր հիվանդները, որոնք ախտորոշում են ստանում, գտնվում են դիսպանսեր հսկողություն ներքո: Այդ հսկողությունը հիվանդի նկատմամբ պետք է լինի ամբողջ կյանքի ընթացքում: Ներկայում դիսպանսեր հսկողության ներքո է գտնվում 1504 հիվանդ: Այս տարվա կտրվածքով արձանագրվել է մահվան 58 դեպք: Այն դեպքերն են, երբ հիվանդները բավական ուշ են դիմել բժշկին: Ասեմ, որ մահացության ցուցանիշի հետ կապված նույնպես կայունացում է նկատվում:

Ինչ վերաբերում է միջազգային ցուցանիշներին, ապա ասեմ, որ աշխարհում ապրում է ՄԻԱՎ վարակով 36,7 մլն մարդ: Եթե դիտարկենք մեր տարածաշրջանը՝ Կենտրոնական Ասիան և Արևելյան Եվրոպան, ապա 2015 թվականի դրությամբ ապրում է ՄԻԱՎ վարակով 1,5 մլն հիվանդ: Հիվանդության տարածվածության առումով առանձնացվում են հիմնականում Ռուսաստանն ու Ուկրաինան: Ռուսաստանում մեծահասկաների շրջանում վարակի տարածվածությունը հասնում է 1 տոկոսի: Հայաստանում մեծահասկաների շրջանում վարակի տարածվածությունը 0,2 տոկոս է: Ի դեպ աշխարհում նկատվում է նոր դեպքերի աճի նվազում: 2010 թվականի համեմատ 2015 թվականին վարակի հայտնաբերման նոր դեպքեր նվազել են մոտ 30 տոկոսով: Մեր տարածաշրջանում դեռևս նվազման միտում չի նկատվում:  

-Նշեցիք, որ Հայաստանում մեծահասկաների շրջանում վարակի տարածվածությունը 0,2 տոկոս է և մեր երկրի հետ կապված այլ վիճակագրական տվյալներ ներկայացրեցիք: Ինչի՞ մասին են խոսում այս թվերը, Հայաստանը վարակի տարածվածության առումով վտանգի ո՞ր մակարդակի վրա է գտնվում:

-ՄԻԱՎ վարակի համաճարակն ունի իր զարգացման փուլերը: Մեր երկիրը իրականացված ծրագրերի, կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ունի առաջընթաց: Մենք նախկինում գտնվում էինք հիվանդության զարգացման երկրորդ փուլում, դա խտացման փուլն էր: Ի՞նչ է դա նշանակում: Երբ ռիսկային վարքագիծ դրսևորող որևէ խմբում հիվանդության տարածվածությունը գերազանցում է 5 տոկոսը, ապա երկիրը գտվում է խտացման փուլում: Այդ ռիսկային խմբերն են՝ ներարկային ճանապարհով թմրամիջոց օգտագործողները, կոմերցիոն սեռական ծառայություն տրամադրող կանայք, տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ: 2010 թվականին մենք հենց այդ փուլում էինք, որովհետև ներարկային ճանապարհով թմամիջոցներ օգտագործողների շրջանում հիվանդության տարածումը 10 տոկոսից անցնում էր: Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ այն նվազել է 5 տոկոսից: Հետևաբար մենք երկրորդ փուլից առաջընթաց ունենք դեպի նախնական փուլ: Ի դեպ, վերջին երկու տարիներին նկատվում է որոշակի կայունացում, եթե 2014 թվականին ախտորոշվել էր ՄԻԱՎ վարակով 324 հիվանդ, ապա նախորդ տարի 294, այս տարվա վերջնական տվյալները, կարծում եմ, որ չեն անցնի նախորդ տարվա տվյալներից: Այս ցու ցանիշները դիտարկելով՝ կարող ենք ասել, որ նոր դեպքերի հայտնաբերման հետ կապված ունենք կայունացման միտում:

-Անդրադառնանք վարակի տարածման գործոններին: Հասկանալի է, որ միգրանտների տեղաշարժը կարող է հիվանդության տարածման գործոն լինել: Հայաստանում այս գործոնի ազդեցությունը որքանո՞վ կա:

-Միգրացիան մեծ ազդեցություն ունի համաճարակի տարածման գործում: Միգրանտները, գնալով վարակի տարածավածության բարձր մակարդակ ունեցող երկիր, կարող են ունենալ հարաբերություններ անհայտ կարգավիճակի մարդկանց հետ առանց պահպանակի, ինչն էլ կարող է բերել վարակի փոխանցման: Մեր երկրում համաճարակի վրա մեծ դեր ունի միգրացիոն գոծոնը: Վերջին 5 տարվա կտրվածքով ախտորոշված հիվանդների 57 տոկոսը վարակվել է արտերկրում: Մեր միգրանտաները գնում են հիմնականում Ռուսաստան, և գերակշիռ մասը հենց այնտեղ էլ վարակվում է:

Ինչ վերաբերում է վարակի տարածման այլ գործոններին, ապա թիրախային են համարվում ներարկային ճանապարհով թմրամիոցներ օգտագործողները: Ի դեպ, վերջին 10 տարվա կտրվածքով այս ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցումը նվազել է: Այստեղ իր դերակատարումն ունեն կանխարգելիչ ծրագրերը: Դրանից բացի, թմրամիջոցների օգտագործման մշակույթն է փոխվել: Դա բերում է նրան, որ իրենց շրջանում տարածվածությունը նվազում է:

- Ինչպե՞ս կգնահատեք վարակի հայտնաբերման հնարավորությունները, լաբորատորիաների աշխատանքը, հավաստիությունը:

-Ասեմ, որ լաբորատոր հետազոտությունների հետ կապված թիվն ավելանում է: Ավելանում է նաև լաբորատորիաների թիվը: Այսինքն՝ բնակչության համար հետազոտվելու հասանելությունը գնալով մեծանում է: Ամեն տարի մեր կենտրոնի լաբորատորիայի աշխատակիցները ստուգայցերով գնում են Հայաստանի տարբեր լաբորատորիաներ: Որոշակի կազմված դրական և բացասական շիճուկներով ստուգիչ այց են կատարում: Այս տարիների ընթացքում կատարված ստուգումները ցույց են տվել, որ իրականացված հետազոտությունները որակապես համապատասխանում են եղած ցուցանիշներին: Կարող ենք ասել, որ մեր երկր ում լաբորատորիաների որակը բարձր մակարդակի վրա է:

-Անդրադառնանք հասարակության շրջանում տեղեկացվածության մակարդակին: Ձեր շփումները ի՞նչ են ցույց տալիս, ինչպե՞ս կգնահատեք հիվանդության վերաբերյալ հասարակության շրջանում տեղեկացվածության մակարդակը: 

-Ասեմ, որ բնակչության իրազեկվածության մակարդակը բավական բարձրացել է, փոխվել է մարդկանց վերաբերմունքը խնդրի, հիվանդների նկատմամբ: Նախկինում կարող էինք այնպիսի դեպքերի հանդիպել, երբ խնդրում էինք տաքսի ծառայությունից մեքենա ուղարկել՝ ուղղությունը նշելով ՁԻԱՀ-ի կենտրոն, հարցնում էին ուղևորը հիվանդն է, թե բժիշկը: Հիմա նման երևույթները բավական քչացել են: Նման հիվանդների նկատմամբ բժիշկների վերաբերմունքն է փոխվել, մարդիկ ավելի իրազեկ են դարձել: Այսօր բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ՌԴ-ից են վերադարձել, հաշվի առնելով այնտեղ իրենց ցուցաբերաÕ ® վարքագիծը, գալիս են, ստուգվում են: Ինչը ողջունելի է:

Մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացման գործում իրենց դերակատարումն ունեն իրականացվող բազմաթիվ միջոցառումները: «Եվոպական հետազոտությունների շաբաթ»-ի շրջանակում Հայաստանում հետազտություններ են անցկացվում՝ Գյումրիում, Վանաձորում, Երևանում: Դրանց նպատակը ոչ միայն մարդկանց  բերելն է, հետազոտվել առաջարկելն է, այլև մարդկանց ուշադրությունը խնդրի վրա հրավիրելն է: Մարդկանց տեղ հասցնել այն, որ հետազտովելն ամոթ չէ: Այդպիսի հանրային միջոցառումները նպաստում են մարդկանց կարծատիպերը կոտրելուն:

-Պետական մակարդակով ի՞նչ քայլեր են իրականացվում վարակի կանխարգելման համար:

-Կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հարցում մեր երկրում պետական մակարդակով մոտեցումն առկա է: Գոյություն ունի հակազդման ազգային ծրագիր, պլանավորվում է հաջորդ ազգային ծրագիրը: Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում գյուղական համայքներում՝ ընդգրկելով աշխատանքային միգրանտներին: Շարժական կլինիկայի այցելություների ժամանակ մարդկանց տրվում է խորհրդատվություն, իրականցվում է հետազտություն արագ թեստավորման մեթոդով, երբ 10-15 րոպեի ընթացքում բնակիչները ստանում են պատասխանը: Այդ ամենի նպատակը ոչ միայն հիվանդության վաղ հայտնաբերումն է, բուժման արդյունավետ կազմակերպումը, այլև զուգընկերոջ վարակվելը կանխելը:

Ասեմ, որ քաղաքացին, գտնվելով դիսպանսեր հսկողության ներքո, ստանում է համապատասխան բուժում, որը երկար ժամանակ պետք է շարունակվի: Դա անձին տալիս է որակյալ ապելու հնարավորություն: Հիվանդները, ստանալով բուժումը, կարող են ապրել բավական երկար: Իմ խորհուրդը բոլորին, եթե ունեցել են սեռական հարաբերություններ անհայտ կարգավիճակով անձի հետ, թմրամիջոցներ են օգտագործել, անպայման ստուգվեն, ճշտեն իրենց կարգավիճակը: Որքան շուտ ես հայտնաբերում հիվանդությունը, այնքան հեշտ է այն կառավարել:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank