Ո՞ւր կտանի այս գործընթացը
INTERVIEW
Past.am-ի հյուրն է Վարդան Խաչատրյանը.
– Եթե ելնենք ՀՀԿ համագումարում նախագահի ելույթից, մենք ապրում ենք հաստատուն զարգացման ուղին բռնած մի երկրում, որը ջանադրաբար պայքարում է եղած խնդիրների դեմ` հանուն ժողովրդի բարեկեցության, մի խոսքով, համարյա երկիր դրախտավայրում: Իսկ իրականում մենք ինչպիսի՞ երկրում ենք ապրում:
– Յուրաքանչյուր համագումար շոու է, ցուցադրում: Ուղղակի ցանկալի կլիներ, որ նաև չլիներ «Հայլուրի» շարունակությունը այն առումով, որ մարդիկ չզարմանային ասածների վրա` համադրելով առօրյա կյանքի հետ: Որքան էլ փորձենք աչքներս փակել, բայց մտել ենք զարգացման շատ վտանգավոր փուլ: Ուստի ճշմարտության շրջանակից շատ հեռու չպետք է լինենք, որովհետև հասարակության իրական վստահության կարիքը շատ կա: Երբեմն գալիս է ժամանակ, երբ փորձությունը լինում է կրակով:
– Խոսքն ինչի՞ մասին է:
– Այս տարի բոլորս ականատես եղանք քառօրյա պատերազմի: Յուրաքանչյուր հասարակության համար դա փորձություն է կրակով: Այո, վատ չէ, որ նախագահը ներկայացրեց երկրի ներսի ու սահմանի կոնտրաստը: Բայց լավ կլինի հիմքերի հիմքը բացահայտել, այն է` հին հունական փիլիսոփայության ռաֆինացված արժեքը, որ «ոչ մի պարիսպ չի փրկում ոչ մի պոլիս», նրան կարող է փրկել միայն քաղաքի բնակիչների միահամուռ սերը հանդեպ այդ քաղաքն ու նրա իշխանությունը: Ես հասկանում եմ, որ շատ մարդ հոգնել է այս ընթացքից: Բայց պետք է բոլորին և ամենը մոբիլիզացնել, միասնական դարձնել, որպեսզի փորձության ժամին դիմանանք:
– Գուցե Ձեր նշած խնդիրները հաշվի առնելո՞վ է այսօր ՀՀԿ–ն փորձում վերափոխվել: Դա ժամանակին ու խնդիրներին ադեկվատ պատասխանելու փո՞րձ է:
– Դրանք, իհարկե, փորձեր են: Թե որքանով կմարմնավորվեն և դուրս կգան վերբալ տարածքից, միայն կարելի է տեսնել պրակտիկայում, իրականության մեջ: Երկրում արդարացիության շեմը կբարձրանա, թե՝ ոչ, տեսանելի է լինելու: Հասարակության կենսամակարդակը կբարձրանա, թե՝ ոչ, անվիճելի է լինելու: Այդ ամենն ստուգելու համար կան տասնյակ չափորոշիչներ, որոնք կապ չունեն մեր վիճվարչության հետ:
– Իսկ կառավարության քայլերը կարո՞ղ են բերել իրական փոփոխությունների, լուծել Ձեր մատնանշած հարցերը:
– Ամեն դեպքում շատ եմ կարևորում, երբ մարդն ստանձնում է մեծ պատասխանատվություն, որովհետև եթե չկա դա, չինովնիկության մեջ բարձր կարգի պրոֆեսիոնալներ չեն առաջանում: Իսկ առօրյա ռուտինան հանգեցնում է նրանց բուծմանը, ոչ ավելին: Իսկ այսօր տեսանելի են նաև այդ բուծված չինովնիկության կրճատման երանգները: Ուստի՝ պետք է որոշ ժամանակ սպասել, ակնբախ տեսնելու, թե ուր է տանում այս գործընթացը: Ու գուցե այն շատ կարևոր է նրանով, որ որոշ չափով հույս է առաջացրել մարդկանց մեջ:
Արփի Սահակյան





















































1
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
4
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp
5
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel Card