Էդմոն Մարուքյանը գնալու է մինչև վերջ
INTERVIEW
Past.am-ի հետ զրույցում՝ խոսելով Վանաձորում ավագանու նիստերի տապալման և քաղաքի ղեկավարի այն հայտարարության մասին, թե իրականում ոչ մի նիստ էլ չի գումարվել, որ տապալվի, Էդմոն Մարուքյանը նկատեց.
«Քաղաքապետի ընտրության նիստից հետո Վանաձորում նիստ չի եղել, հետևաբար պարզ է, որ նիստերը տապալվել են, քանի որ չեն կարողացել գումարել: Մեր բոյկոտին են միացել ԲՀԿ–ն, ՀՎԾ–ն, և դա մինչ օրս շարունակվում է»,– ասաց նա՝ հավելելով. «Կարծում եմ, մանդատագողությամբ ընտրված քաղաքապետը հրաժարական կտա, իսկ ավագանին իր կազմից կընտրի քաղաքապետ, քանի որ ՀՀԿ–ն չունի մեծամասնություն Վանաձորի ավագանիում: Գիտեք, որ Վանաձորում ներդրված է պառլամենտական մոդել, հետևաբար եթե քաղաքապետը կորցնում է մեծամասնությունը կամ ի սկզբանե չի ունենում դա, նա չի էլ կարող լինել քաղաքապետ»:
Ըստ պատգամավորի՝ հարցի միակ լուծումը գործող քաղաքապետի հրաժարականն է ու նոր քաղաքապետի ընտրությունը:
Հարցին, թե արդյոք ԲՀԿ–ն ու ՀՎԾ–ն պատրաստ են մինչև վերջ սատար կանգնել «Լուսավոր Հայաստանին», Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես իմ գործընկերներին շատ լավ եմ վերաբերվում, կարծում եմ, նրանք մինչև վերջ կպահեն սկզբունքային քաղաքական իրենց դիրքորոշումը»:
«Հանգստացիր, ուզենանք` վարչապետ կդառնանք»
Ազգային ժողովի կանոնակարգ–օրենքի նախագծի քննարկման ժամանակ միջադեպ գրանցվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև:
Հրանտ Բագրատյանը նախագծի շուրջ ելույթի համար մոտեցավ ամբիոնին ու սկսեց իր խոսքը: «Ես մի քանի դիտողություն ունեմ, որոնց մի մասը կոնցեպտուալ է, իսկ մի քանիսը՝ կոնկրետ»,–ասաց նա՝ ընդհատելով իր ելույթը:
Նա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին խորհուրդ տվեց լսել իրեն. «Նստեք և լսեք, կամ էլ գնացեք»:
Բագրատյանի դիտողությունն առաջացրեց պատգամավորների ծիծաղը, իսկ նիստը վարող, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կատակեց. «Պարոն Բագրատյան, դեռ վարչապետ չեք դարձել»: «Հանգստացի կդառնանք, ուզենանք՝ կդառնանք»,– հակադարձեց ընդդիմադիր պատգամավորը, որի խոսքին հաջորդեց Է. Շարմազանովի մեկնաբանությունը, թե իրենք էլ պետք է ուզենան, որ Բագրատյանը վարչապետ դառնա: «Վախենամ՝ շուտով այլ ելք չունենաք»,– արձագանքեց Բագրատյանը:
Սոսե Չանդոյան





















































1
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
4
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp
5
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel Card