Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
SOCIETYՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ի ժամը 19:30-ի դրությամբ, Ախուրյանի, Աշոցքի, Արթիկի, Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



