Մոլդովայում վախճանվել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայ Վոլոնտիրը, ով խաղացել Է Բուդուլայի դերը
SOCIETYԿյանքի 82-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել Է ԽՍՀՄ եւ Մոլդովայի ժողովրդական արտիստ Միխայ Վոլոնտիրը: Ինչպես լրագրողներին հայտնել Է նրա կինը՝ Եֆրոսինյա Դոբինդե-Վոլոնտիրը, դժբախտությունը տեղի Է ունեցել անցած գիշեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դերասանի առողջությունը խիստ վատացել Էր հուլիսի վերջին, նա ծանր վիճակում տեղափոխվել Էր հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ դա տեղի Է ունեցել խրոնիկական հիվանդությունների սրվելու պատճառով:
2000 թվականին Մոլդովայում Վոլոնտիրին ճանաչել են 20-րդ դարի մեծագույն դերասաններից մեկը: Նրան առավել լայն ճանաչում բերեց Բուդուլայի դերը «Գնչուն» բազմասերիանոց ֆիլմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



