Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետի առաջարկությունը համայնքապետերին

ANALYSIS

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարծես խնդիր ունի քաղցր թմբիրից հանել նաև տեղական ինքնակառավարման մեր մարմինների ղեկավարներին և աշխատակիցներին: Պարկերացնո՞ւմ եք` նա այս մարդկանց հորդորում է մտածել, նախաձեռնել, տեսլական ունենալ իրենց ղեկավարած համայնքի զարգացման վերաբերյալ: Եվ այդ ձևով Երևանի հետ, նաև` կառավարության հետ, մտնել գործնական հարաբերությունների մեջ:

Լա՛վ է ասված: Բայց արդյո՞ք խոսքն ուղղված է այն մարդկանց, որոնց պատկերացումների մեջ այդ գաղափարը տեղավորվում է կամ կարող է տեղավորվել:

Ովքե՞ր են մեր համայնքների ղեկավարներն իրենց ավագանիներով: Հիմնականում այն մարդիկ, ովքեր հարկավոր են իշխանություններին, իսկ առավել որոշակի` իշխող կուսակցությանը` հանրապետականին:

Եվ բնավ էլ կարևոր չէ, թե համայնքի տվյալ ղեկավարը որ կուսակցությունում փաստաթղթային գրանցում ունի: Ասենք` Օրինաց Երկրի՞ց է կամ Բարգավաճ Հայաստանի՞ց է, կամ դաշնակցությունի՞ց է: Նրանք բոլորն էլ աշխատելու են հանրապետականի ցուցումով և բնականաբար հանրապետականի համար: Հակառակ դեպքում ամենամեծ ցանկության դեպքում էլ պարզապես չեն կարող իրենց գործն անել: Պարզապես կթարսվեն ու կենտրոնից ֆինանսական միջոցներ չեն տա այս մարդկանց ձեռքը, որպեսզի համայնքին վերաբերող խնդիրները լուծեն: 

Հիշո՞ւմ եք` մի քանի տարի առաջ Իջևանում Հանրապետական կուսակցության կուռ շղթան քանդեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Ծանր ու դաժան «կռվից» հետո այստեղ քաղաքապետ ընտրվեց այս կուսակցության ներկայացուցիչը:

Եվ ի՞նչ. քաղաքապետը չկարողացավ ոչ բյուջե ընդունել, ոչ գործ անել. ոչ քաղաքը մաքրեց, ոչ աշխատավարձ վճարեց: Որովհետև Երևանից նրան հասանելիք սուբսիդիաները չտվեցին: Ստիպված` ելնելով նաև համայնքի շահերից, գուցե նաև` իր անձնական շահերից, այս մարդը թողեց իրեն քաղաքապետ դարձրած կուսակցությունը ու անդամագրվեց հանրապետականին` իշխող ուժի կուսակցությանը:

…Ու սկսեց բարեհաջող ղեկավարել հայրենի Իջևանը: Մինչև հիմա էլ բարեհաջող ղեկավարում է:

Մեր երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները սրանք են. նրանք իրականացնում են մեկ գործառույթ, որը դրվել է նրանց վրա, և այդ գծից շեղվել չեն կարող. «խաղաղ» ժամանակներում լինել իշխող կուսակցության տեղապահները սեփական համայնքում, իսկ «պատերազմական» շրջանում` երբ սկսվում են ընտրությունները, աշխատել նույն կուսակցության օգտին ու ձայներ բերել նրա համար: Թե ի՞նչ ճանապարհով, կարևոր չէ. բոլոր միջոցներն արտոնված ու արդարացված են. միայն իշխանությունը վերարտադրվի:

Այս մարդիկ էլ տարիներ շարունակ իրենց գործն են արել և շատ լավ են արել: Բոլորը գոհ են մնացել. գոհ են եղել իշխանությունները, գոհ են եղել իրենք` իրենց բարեկամներով, ազգ ու տակով:

Հիմա մեր վարչապետը փոխում է այս մարդկանց համար սրբորեն գծված խաղի կանոնները: Ուզում է, որ նրանք ոչ թե իշխանության շահերի պաշտպանը դառնան սեփական համայնքում, այլև` իրենց համայնքի, իրենց գյուղի կամ քաղաքի շահերով մտահոգվեն: Աշխատեն իրենց բնակչության համար, ոչ թե հանրապետական կուսակցության ինչ–որ լիդերի կամ ոչ լիդերի:

Ու ամենակարևորը` ընտրությունները կեղծելու փոխարեն, վարչապետը նրանցից գործնական մտածողություն է պահանջում:

Գոհար Սարդարյան

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement