Մոսուլի գրեթե կես միլիոն բնակիչներ մնացել են առանց խմելաջրի
SOCIETYԻրաքի Մոսուլ քաղաքում շուրջ 500 հազար բնակիչներ աղետալի վիճակում են հայտնվել խմելաջրի անբավարարության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին հայտարարել Է Իրաքում ՄԱԿ-ի հումանիտար օգնության համակարգող Լիզ Գրանդը:
«Գործնականում կես միլիոն խաղաղ բնակիչներ, որոնք առանց այդ Էլ սննդի շարունակական պակաս են զգում, այժմ զրկված են խմելաջրից: Երեխաների, կանանց ու ընտանիքների վրա դրա ազդեցությունն աղետալի կլինի»,- ասել Է նա լրագրողներին:
2014 թվականին Մոսուլը գրաված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի ազատագրման գործողությունը շարունակվում Է հոկտեմբերի 17-ից:
Մոսուլի գրավման գործողությունն իրականացնում են Իրաքի՝ միանգամից մի քանի ուժային գերատեսչություններ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի օդուժի ակտիվ աջակցությամբ: Հյուսիսից եւ արեւելքից քաղաքի վրա գրոհում են բանակը եւ հակաահաբեկչական ստորաբաժանումը, որոնց արդեն հաջողվել Է մտնել Մոսուլի արեւելյան մի շարք թաղամասեր: Հարավից ԻՊ-ի իրաքյան «մայրաքաղաքի» վրա շարժվում են Իրաքի դաշնային ոստիկանության ջոկատները: Շիա աշխարհազորայինների առջեւ խնդիր Է դրված ահաբեկիչներից մաքրել ռազմավարական տեսակետից կարեւոր Թալ-Աֆար քա ղաքը եւ փակել Մոսուլում գտնվող արմատականների մատակարարման ուղիները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



