Վրաստանում պաշտոնյաների աշխատավարձը կկրճատեն 10 տոկոսով
SOCIETYՎրաստանի 2017 թվականի պետական բյուջեն նախատեսում Է վարչական ծախսերի եւ պաշտոնյաների աշխատավարձի կրճատում 10 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Վրաստանի պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգեւավճարները քննադատության օբյեկտ են ընդդիմության կողմից, որը գտնում Է, որ պաշտոնյաները նախեւառաջ հոգ են տանում իրենց գրպանների, այլ ոչ թե մարդկանց մասին:
«Մենք պլանավորում ենք կրճատել բյուջետային ծախսերը: Մենք ակտիվորեն աշխատել ենք եւ բյուջետային կազմակերպությունների մեծ մասում աշխատավարձը կրճատում ենք 10 տոկոսով»,- հայտարարել Է Կվիրիկաշվիլին:
Բյուջեի 2017 թվականի նորացված նախագիծն արդեն ուղարկված Է Վրաստանի խորհրդարան, եւ առաջիկա օրերին կսկսվի դրա քննարկումը, հաղորդել Է Sputnik-ը:



